Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնամաշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի սահմանի ամբողջ երկայնքով և Հայաստանի որոշ սահմանագծերում։ Արցախում ստեղծված իրավիճակի մասին լուրն արագորեն տարածվեց աշխարհում, արագ էր նաև միջազգային հանրության` ինչպես նաև մամուլի արձագանքը։ Միջազգային հատնի լրատվամիջոցները այս օրերին սկսեցին մեկնաբանել այս ամենը։
«La Figaro»-ին տրված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ռազմական գործողությունները դադարեցնելու ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների կոչին, ասել է. «Թուրքիան և Ադրբեջանն են, որ պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները, քանի որ նրանք են նախահարձակ կողմ, և այս պահին էլ հայերի են սպանում։ Լեռնային Ղարաբաղը չի կարող զինաթափվել, քանի որ դա կհանգեցնի ցեղասպանության»։ Նշելով, որ բանակցությունների համար միակ ձևաչափը ՄԻՆՍԿԻ խումբն է, Փաշինյանը ասել է. «Սպասում ենք, որ միջազգային հանրությունը ակտիվորեն ներգրավվի ագրեսիայի դադարեցմանը։ Թուրքիան իր կողմնակալ և ռազմատենչ բարքի համար չի կարող միջնորդ լինել»։
«Грузия Online»-ի վերլուծաբանը նշում է, որ Ռուսաստանը և Հայաստանը ՀԱՊԿ֊ի անդամ են, և գոյություն ունի ռազմական փոխօգնության պայմանագիր. «Այս ֆոնին Պուտինի գործողությունները, ավելի ճիշտ անգործությունը, լուրջ մտահոգություններ և կասկածներ են առաջացնում, որ այստեղ ինչ-որ բան այն չէ։ Տպավորություն է ստեղծվում, որ Պուտինը գիտակցաբար ժամանակ է ձգում. չի ցանկանում ակտիվորեն միջամտել և Կովկասում իր հիմնական գործընկերոջը միայնակ է թողնում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ»:
Հղումը` https://www.apsny.ge/pda/
«Jerusalem post»-ի կարծիքով ամեն դեպքում սխալ կլինի մտածել, թե այդ հակամարտությունը մեծ մտահոգություններ չի առաջացնում Իսրայելում, որովհետև Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը պոտենցիալ խաչմերուկ է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի համար, որոնց դերակատարությունը Մերձավոր Արևելքում աճում է։
Հղումը`https://m.jpost.com/
«Daily Mail»-ը գրում է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Վարազդատ Հարոյանը հետաձգել է իր տրանսֆերը։ Պատճառը այն է, որ նա մեկնել է պաշտպանելու իր երկիրը Ադրբեջանի հարձակումներից։
Լենա Կարապետյան
2-րդ կուրս