Հակառակորդի կորուստներն այսօր. 440-450 սպանված, 800-900 վիրավոր, մարտի մեջ մտած՝ 45, մարտի...

Հակառակորդի կորուստներն այսօր. 440-450 սպանված, 800-900 վիրավոր, մարտի մեջ մտած՝ 45, մարտի մեջ չմտած՝ 8-9 տասնյակ զրահատեխնիկա, 10 ԱԹՍ, 3 «Սմերչ» կայան, 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ. Արծրուն Հովհաննիսյան

630

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այսօր շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում և հարավում, հատկապես՝ հարավում: Հակառակորդը փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել՝ օգտագործելով մեծաքանակ զրահատեխնիկա, հրետանի և փորձել է ռազմաճակատի գիծը ճեղքել: Ծանր ու համառ մարտերից հետո հակառակորդի առաջխաղացումը հնարավոր է եղել կասեցնել՝ պատճառելով նրան մեծ կորուստներ:
«Միայն մարտական գործողությունների՝ բուն մարտի տևողությունը՝ անդադար մարտի տևողությունը եղել է 6-7 ժամ, դրանք բավականին ծանր ու դժվար մարտեր են: Հասկանալի է, որ այս ամեն ինչը հեշտությամբ չի տրվում մեր զորքերին»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ այս ընթացքում, ընդհանուր առմամբ, հակառակորդը կորցրել է շուրջ 2300 անձնակազմ:
«Միայն անցնող օրվա ընթացքում մոտավորապես 440-450 կենդանի ուժ է կորցրել, մոտավորապես 800-900 վիրավոր է տվել, հաջողվել է խոցել միայն այսօր մարտի մեջ մտած մոտավորապես 45 զրահատեխնիկա, այսօր մեր զորքերին հաջողվել է նաև մարտի մեջ չմտած՝ երթի կամ այլ պրոցեսի ընթացքում գտնվող շուրջ 8-9 տասնյակ զրահատեխնիկա խոցել՝ հեռահար կրակով: Սա աննախադեպ հաջողություն պիտի համարենք: Այսօր մենք խոցել ենք 10 ԱԹՍ: Ընդհանուր առմամբ, խոցել ենք 113 ԱԹՍ: Հակառակորդի ընդհանուր զրահատեխնիկայի կորուստը կազմում է 250 միավոր: Միայն այսօր խոցվել է 3 «Սմերչ» կայան, 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ: Ահա այսպիսի ծանր մարտեր են մղվում հյուսիսի ու հարավի ուղղություններով»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նաև նշեց, որ մեր զորքերը ցուցաբերում են աննախադեպ քաջություն, հմտություն, գրագիտություն: Չեն նահանջում, կասեցնում են հակառակորդի դժվար, մեծ թափ ու մեծ կրակային խտություն ունեցող հարձակումները:

Կիսվել