Այսօր հակառակորդը դիմել է հերթական տեղեկատվական սադրանքին: Այս մասին տեղեկացնում է «Մեդիամաքսը»։
«Էլեկտրոնային հասցեից, որում ներառված են ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի անունն ու ազգանունը տարածվել է իբրև թե ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կոչը:
Կոչի վերջում այսպիսի արտահայտություն կա. «Մենք կորցրեցինք Արայիկ Հարությունյանին եւ Դավիթ Տոնոյանին»:
Մեդիամաքսը իր գործընկերներին և համացանցի օգտատերերին կոչ է անում զգոն լինել և այս սադրանքին չտրվել»,-գրում է կայքը։