ՀՀ Պն պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է․
«Մի ուշագրավ առանձնահատկություն։
Ադրբեջանական բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուները քարի պես ինքնաթիռի հետ ընկնում են։ Ոչ մեկ կատապուլտ չի լինում։ Հարց է առաջանում, իսկ միգուցե չեն կարողանում, որովհետև անջատված է կատապուլտը։ Այսինքն Ադրբեջանը թքած ունի ոչ միայն զորքի վրա այլ ամենաթանկարժեք ռազմական մասնագետների։ Այս տեսակետը հիմնավորվում է նաև նրանով, որ օդաչուների մարմինները թողնված են դաշտերում»– մասնավորապես գրել է նա։