Արայիկ Հարությունյանը ՊԲ 5 զինծառայողի «Արցախի հերոս» կոչում է շնորհել

Արայիկ Հարությունյանը ՊԲ 5 զինծառայողի «Արցախի հերոս» կոչում է շնորհել

514

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԱՀ պաշտպանության բանակի զինծառայողներ Դավիթ Վանիկի Ղազարյանին (հետմահու), Էդգար Էդվարդի Մարկոսյանին, Յուրա Հայկարամի Ալավերդյանին, Դավիթ Լյովայի Գրիգորյանին, Սերգեյ Սլավի Շաքարյանին շնորհել եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան:

Այդ առիթով այսօր կրկին այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և հատուկ արարողակարգով հանձնել պարգևները:

Փառք հայոց բանակին:

Խոնարհվումս մեր հայրենիքի պաշտպանության համար բոլոր նահատակվածների սուրբ հիշատակին»,- հայտնել է Արցախի նախագահը՝ հրապարակելով տեսանյութ:

https://www.facebook.com/171436153553766/posts/617212988976078/
Կիսվել