ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում հաղորդել է․
«Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ներկայիս ընթացքը և ընդգծել Թուրքիայի աննախադեպ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը ադրբեջանական կողմին։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաև, որ իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածարջանի համար »,- գնել է Պն խոսնակը։
աղբյուր՝ https://mil.am/hy/news/8487