ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ

645

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ:

«Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ  Սթիվեն Բիգանի հետ։
 
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումների շուրջ: 

Նախարար Մնացականյանը պետքարտուղարի տեղակալ Բիգանին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորված հրետակոծման, դրա հետևանքով առաջացած մարդկային և նյութական կորուստների վերաբերյալ։ 

ԱԳ նախարարը Սթիվեն Բիգանի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ընթացքում միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմանը և խստորեն դատապարտեց այն։ 

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիգանը կարևորեց կրակի շուտափույթ դադարեցումը և այս ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Կիսվել