Միջազգայնորեն արգելված զինատեսակների կիրառման մասին հավաքագրած ապացույցներն ուղարկելու ենք միջազգային կառույցներին. ՄԻՊ

Միջազգայնորեն արգելված զինատեսակների կիրառման մասին հավաքագրած ապացույցներն ուղարկելու ենք միջազգային կառույցներին. ՄԻՊ

515

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը
չափազանց կարևոր է համարել ցույց տալ, որ հակառակորդի հարձակումների հիմքում ընկած է քաղաքականության նենգ բնույթը։
Արման Թաթոյանի խոսքով՝ այստեղ ակնհայտ է էթնիկ զտումների նպատակը և ահաբեկչական մեթոդներով քաղաքացիական բնակչության վրա հարձակումներ գործելու նպատակը։

«Գեղարքունիքի մարզում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակառակորդի հարվածներն իրականացվել են ուշ երեկոյան կամ գիշերային ժամերի, երբ մարդիկ հիմնականում տանն են կամ քնած։ Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱԹՍ-ներով հարձակումները ցույց են տալիս այն քաղաքացիական օբյեկտների վրա, որտեղ կան մարդկային կուտակումներ, կամ որտեղ ավտոբուսներ են, բնակելի տներ։ Սա նշանակում է, որ այդ հարձակումները նպատակ ունեն հնարավորինս շատ վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը»,-պարզաբանեց ՄԻՊ-ը։

Արման Թաթոյանն նաև նշեց, որ միջազգայնորեն արգելված զինատեսակների կիրառման մասին հավաքագրած ապացույցներն ուղարկելու են միջազգային կառույցներին։

«Հատկապես ուզում եմ նշել, որ այդ նպատակի հանցավոր բնույթը դրսևորվում է նրանով, որ արգելված զինատեսակներով հարձակումներ են գործում խիտ բնակեցված բնակավայրեր վրա։ Միջազգային կազմակերպությունները պետք է կոնկրետ գործողություններ գործադրեն։ Այս իրավիճակն այլևս այն չէ, որ կոնֆերնասների ժամանակ բաժակաճառերի նմանվող ելույթներ լինեն, կոչեր անեն՝ այս կամ այն գործողությունը դադարեցնելու։ Կոնկրետ գործողություններ են պետք, որովհետև այլեւս ելույթներով, կոչերով կամ անհասցե քայլերով հնարավոր չէ կանխել նման երևույթները։ Սրանք արդեն կարող են հումանիտար աղետի հանգեցնել»,-ասել է Թաթոյանը։

Կիսվել