Մենք չենք խնդրելու հրադադար. Արցախի ԱԺ նախագահ

Մենք չենք խնդրելու հրադադար. Արցախի ԱԺ նախագահ

642

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ասաց, որ Իլհամ Ալիևն արդեն չկա իշխանության ղեկին:
«Որովհետև ցանկացած առաջարկին, որ այս ընթացքում արվում է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների կողմից, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանը լինում է այն, որ «Թուրքիան պետք է մասնակցի բանակցություններին։Արդեն աշխարհին է հայտնի, որ այս պատերազմն Ադրբեջանում կառավարվում է Թուրքիայի կողմից»,- նշեց Արթուր Թովմասյանը։
Ըստ նրա՝ այն ծրագիրը, որը դրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ձախողվել է:
Նա նաև ասաց, որ պատերազմը սկսել են Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները, վարում են Թուրքիայի իշխանությունները:
«Իսկ մեր հարևան գերտերություններն արդեն հասկանում են, որ սա միայն Արցախի հարց չէ, և Թուրքիայի նախագահն ուզում է քիթը խոթել Կովկաս։ Կարծում եմ՝ գերտերություններն արդեն մտահոգված են նաև իրենց շահերով, և շուտով կոշտ արձագանքներ կլինեն»,- ասաց Թովմասյանը։
Անդրադառնալով Արցախին՝ ԱԺ նախագահն ասաց, որ Պաշտպանության բանակն այս պատերազմը վարում է մտածված, որպեսզի ամեն օպերացիայից հետո քիչ կորուստներ ունենանք։
«Մենք չենք աղերսելու, չենք խնդրելու հրադադար։ Միայն մենք՝ արցախցիներս, իրավունք ունենք որոշելու մեր ճակատագիրը՝ մեր թիկունքում ունենալով Հայաստանն ու հայկական սփյուռքը»,- ասաց Արթուր Թովմասյանը։ 
Իսկ լրագրողի այն հարցին, թե ինչ վտանգ ունի այս լռությունը: Գուցե ինչ-որ բան է նախապատրաստվում, Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը պատասխանեց.
«Չեմ ուզում ասել: Եղանակն էլ բարենպաստ չէ ռազմական գործողությունների կամ հեռահար հարվածներ հասցնելու առումով: Բայց նաև տեղյակ եք, որ ՌԴ-ում արդեն փորձում են սեղանի շուրջ նստեցնել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին: Նաև հնարավոր է, որ շատ արագ պաշտպանության նախարարները սեղանի շուրջ նստեն: Գուցե նաև դա է, բայց միշտ էլ փոթորկից առաջ հանգիստ է լինում: Մենք պետք է աչալուրջ լինենք»,- ասաց Արթուր Թովմասյանը:

Կիսվել