«Պատկերացնու՞մ եք՝ էջ առ էջ այրեցի սեփական ձեռքերով». երիտասարդ գրողն՝ իր չտպագրված...

«Պատկերացնու՞մ եք՝ էջ առ էջ այրեցի սեփական ձեռքերով». երիտասարդ գրողն՝ իր չտպագրված գրքի մասին

867

Ստեղծագործելն իմ այսօրվա զրուցակցի կյանքի անբաժան ընկերն է: Իրեն լավ են հասկանում իր մտքերն ու գրածները: Նրանց հետ կարողանումէ կիսել իր ապրումներնու գրել այն, ինչ թաքցնում է մյուսներից: ԵրիտասարդՍյուզաննաՆավասարդյանի դեռ փոքրուց է հետաքրքիր պատմություննեով հետաքրքրված: Ինքն էլ, ոգեշնչվելով իր կարդացած գրքերից, սկսել է ստեղծագործել:

Ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում` Դոնի Ռոստով քաղաքում: Երկուսից երեք տարի ապրել է այնտեղ, բայց իր սրտի, հոգու ու գիտակցության հայրենիքը  Հայաստանն է, որը սկսվում է իր փոքրիկ գյուղից. «Հայաստանից այն կողմ ապրելու ու արարելու տեղ չեմ տեսնում, որովհետև սա այն է, ինչ սիրտս ուզում է, ինչին ձգտում է իմ հոգին»,-ասում է Սյուզին:

Չորս տարեկանում սկսել է գրել-կարդալ: Մանկական ոչ մի գիրք չի ունեցել. հեքիաթներ չի կարդացել: Բոլոր գրքերն իր տարիքի համար շատ լուրջ ու հասուն են եղել: Հինգ տարեկանում կարդացել է «Լիր արքան» և դրանից հետո հեքիաթների մասին մտածելն անիմաստ էր: Ձեռագիրը գեղեցիկ էր` նման իր մայրիկի ձեռագրին: Եվ դպրոցում ստիպված էր լինում ապացուցել, որ տնային առաջադրանքներն ինքն է գրել, ոչ թե մայրիկը. «Իմ ամենամեծ խրախուսողն ու քննադատը մայրս է, ով նաև ուսուցչուհիս էր: Ստիպված էր բարձրաձայնել, որ հրաշալի շարադրություններ եմ գրում: Հետո սկսեց շնորհավորանքներ ստանալ, որ շարադրություններս հաղթում են մարզային և հանրապետական մի շարք մրցույթներում»,-պատմում է նա:

Մոտ երկու տարի աշխատել է մի գրքի վրա: Գրել է տխուր պատմություն մի աղջկա սիրող սրտի մասին: Իր խոսքով՝ գրող մարդկանից ամեն մեկը մի հիվանդությունի ունի: Իր թուլությունն իր մտքերն են, ու դրանց ծանրությունը: Եվ մի գիշեր էլ ծանր մտքերով վառել է իր իսկ գրած գիրքը. «Պատկերացնում եք էջ առ էջ այրեցի  սեփական ձեռքերով»,-հիշում է Սյուզաննան:

Facebook-ում ունի «Սրտով միշտ քեզ հետ» էջը, որտեղ իր ընթերցողների համար պարբերաբար հրապարակում է իր գործերը: Էջն այդպես է անվանել, քանի որ առաջին գիրքն այդպես էր ցանկացել վերնագրել, բայց, ցավոք, այրել է: Գրելն իր համար ոչ թե զբաղմունք է, այլ բնական պահանջ, որ չգրի` չի ապրի:

Տասներկու տարեկանում ինչ-որ հաղորդման մեջ լսել է մի սփյուռքահայի, ով բառացի ասել է. «Պիտի հաղթենք ու վերջ: Անկարելի է խաղախություն պատկերացնել առանց մեր հաղթանակի»: Մինչև հիմա հիշում է այն դողը, որը զգացել է այդ ձայնը լսելիս: Սկսել է հազարավոր գրքեր թերթել, ճանաչել ՀՀ ու Արցախի  հերոսներին: Հազար անգամ քարտեզին նայել ու լաց է եղել. «Ու ես գտա իմ հերոսին: Հիմա հասկանում եմ, որ ինքն ավելի շուտ էր ինձ գտել, ինքն իմ մեջ է միշտ եղել»,-ասում է Սյուզին:

Իր հերոսը Մոնթե Մելքոնյանն է, և անունն անգամ սրտի մեծ թրթիռով էր տալիս: Ապագա որդիներից մեկին անխոս պիտի Մոնթե կոչի: Իր սենյակում մի մեծ պահարան կար, որտեղ հավաքել էր այն ամենը, ինչը կապ ուներ հերոսի հետ: Այդ պահարանը «թանգարան» է անվանում. ասում է՝ քիչ-քիչ մեծացնելու է: Առաջին անգամ «Եռաբլուր» գնալը կյանքում չի մոռանա. անգամ բառերով չէր կարողանում բացատրել: Ասում է, որ ծնկի էր իջել Մոնթեի պատկերի առաջ ու լալիս էր` սրտի ողջ կսկիծը դուրս բերելու ակնկալիքով. «Երազում եմ, որ եղբորս էլ, ապագա զավակներիս էլ դաստիարակեմ որպես հայրենասեր ու գիտակից քաղաքացիներ»,-պատմում է նա:

Ամենամեծ երազանքը  սեփական գիրք ունենալն է:  Անասելի զգացմունքային է, շատ կուզեր փոխվել, բայց  երբեք չի մտածել դեմ գնալ բնությանն ու փոխել իրեն. «Եթե փոխվեմ, էլ ես չեմ լինի»,-ամփոփեց Սյուզաննան:

Էլիզա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել