Armenian Social Media Army-ի թիմը գործընկերների աջակցությամբ ադրբեջանական 13 հեռուստաալիքով կարողացել են հեռարձակել հայկական տեսանյութ, որտեղ ներկայացվում է առաջնագծում իրական իրավիճակը։
Ռուսերեն լեզվով և ադրբեջաներեն ենթագրերով տեսանյութում հայկական Զինված ուժերի առաջխաղացման, Ադրբեջանի ղեկավարության տարածած ապատեղեկատվությունների մասին է խոսվում։
Այն ադրբեջանական ալիքներում ցուցադրվել է մոտ 10 րոպե շարունակ, ապա ադրբեջանցիներն անջատել են տեսանյութի հեռարձակումը։
Տեսանյութը հեռարձակվել է CANLI, arb24, arb, Gunasarb, Ganli, CBC, itv, CBCsport, DUNYATV, MadaniyyatTV, IDMANTV, XAZAR, ATV ալիքներով։