Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը պատերազմական գործողություն է սկսել Արցախի սահմանի ողջ երկայնքով՝ թիրախավորելով Արցախի խաղաղ բնակչությանը: Հրթիռակոծվել են Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը և քաղաքացիական այլ բնակավայրեր:
Հոկտեմբերի 4-ից Ադրբեջանը սկսեց հրթիռակոծել Շուշին, իսկ արդեն հոյտեմբերի 8-ին երկու անգամ հրռիթակոծության ենթարկեց Շուշիի խորհրդանիշ Ղազանչեցոց եկեղեցին:
Սուրբ Ղազանչեցոցին հասցված երկրորդ հարվածի հետևանքով եղել են տուժածներ, այդ թվում նաև հակամարտությունը լուսաբանող լրագրողներ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է, որ Շուշիում վիրավորված լրագրողները մի քանիսն են. ծանր վիրավորում է ստացել նաև ռուս լրագրող Յուրի Պետրովիչ Կատյոնկը:
Հաջորդ օրը, սակայն, Ադրբեջանի արտգործնախարարությունը հերքեց փաստը՝ այն անվանելով՝ Հայաստանի հերթական կեղծ մեղադրանքն ու սադրանքը. այդ մասին հայտնում է media.az կայքը:
Հոդվածում ասվում է, որ Հայաստանը կեղծ լուրեր է տարածում, որի նպատակն է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի խիտ բնակեցված տարածքների, քաղաքացիական ենթակառուցվածքների և մշակութային հուշարձանների նպատակային հրթիռակոծությունից:
Չնայած նրան, որ Հայաստանը ներկայացնում է փաստացի ապացույցներ, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանն է զբաղվում վանդալիզմով, և որ ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս ավանդությունների պահպանմանը:
«Գրեթե 30 տարի Հայաստանը վարում է Ադրբեջանի գրավյալ տարածքներում ադրբեջանական պատմամշակութային հուշարձանների նպատակային ոչնչացման քաղաքականություն, որի նպատակն է վերացնել ադրբեջանական ժառանգությանը:
Ի տարբերություն գրավյալ տարածքներում մշակութային ցեղասպանություն կատարած, մահմեդական մզկիթներ քանդած ու պղծած Հայաստանի, Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս ավանդույթների պահպանմանը: Դրա վառ օրինակը այն փաստն է, որ Բաքվի կենտրոնում գտնվող Սուրբ Գրիգոր հայկական եկեղեցին ամբողջովին վերանորոգվել է և գտնվում է պետության պաշտպանության տակ»:
Հոդվածում նշվող Սուրբ Գրիգոր եկեղեցին, որը հիմնվել է 1903 թվականին , ադրբեջանցիները հրդեհել են 1989թ. դեկտեմբերի 25-ին, որի հետևանքով այրվել են մեծ քանակությամբ եկեղեցական արժեքավոր գրքեր, սրբապատկերներ և կրոնական ամբողջ գույքը: Այժմ եկեղեցին փակ է և ծառայում է որպես գրքերի պահեստ:
Այսպիսով, չնայած փաստացի ապացույցների՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է պնդել, որ չի հրթիռակոծել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, միևնույն ժամանակ հայտարարելով, որ հենց Հայաստանն է թիրախավորում Ադրբեջանի քաղաքացիական բնակավայրերը և պատմամշակութային հուշարձանները:
Արծվիկ Դավթյան
2-րդ կուրս