Պաշտոնապես հայտարարում ենք, որ հետայսու դիակները վերցնել թույլ է տրվելու միայն «Կարմիր...

Պաշտոնապես հայտարարում ենք, որ հետայսու դիակները վերցնել թույլ է տրվելու միայն «Կարմիր խաչի» ներկայացուցիչների առկայության պարագայում. Արծրուն Հովհաննիսյան

730

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց օպերատիվ իրավիճակը մինչև հրադադարը և հրադադարից հետո։ Նա ասաց, որ անցնող ողջ գիշեր և մինչև հրադադարը մարտեր ընթանում էին, և հատկապես թեժ էր հարավային ուղղությունը։
«Ընդհանուր առմամբ, հակառակորդը նույն գործողությունն էր փորձում իրականացնել, իր առաջխաղացումը ապահովել, որը կասեցվում էր հայկական ԶՈւ-երի կողմից։ Երեկվա և մինչև կեսօրվա դրությամբ մարտերի ընթացքում հակառակորդը տվել է մոտ 200 զոհ, 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա և մանր այլ միջոցներ»,- ասաց Հովհաննիսյանը։
Նաև նշեց, որ հրադադարի հայտարարելուց ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի սաստկացել են, ուժգնացել են, բայց մեր ԶՈւ-երը հետ են մղել բոլոր առաջխաղացումները։ Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է ժամը 12։00-ից, չնայած նրան, որ առանձին տեղերում պրովակացիաներ իրականացվել են, և մեր կողմից պրովակացիանին պատասխան տրվել են։
«Մասնավորապես, մինչև հրադադարի հայտարարելը, Ադրբեջանի ԶՈւ-երի հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք, և հրադադարից հետո մեր կողմից այդ խմբերը չեզոքացվել են, ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր։ Պրովակացիան կատարվել է մինչև հրադադարը այն հաշվարկով, որ հրադադարը հայտարարելուց հետո որպես փաստ արձանագրված լինի»,
– ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հրադադարից հետո, ինչպես արտգործնախարարների հայտարարության մեջ հստակ նշված էր, ՊԲ տեղամասերից մեկում թույլ է տրվել, որ մոտենան և վերցնեն իրենց մի քանի դրակները, սակայն դրանից հետո այդ գործընթացը դադարեցվել է, որովհետև նման դեպքերը ևս օգտագործվում են պրովակացիաներ անելու նպատակով։
«Դրա համար պաշտոնապես հայտարարում ենք, որ հետայսու դա թույլ է տրվելու միայն, ինչպես նշված էր հայտարարության մեջ, «Կարմիր խաչի» ներկայացուցիչների առկայության պարագայում»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Կիսվել