Թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները. Արծրուն Հովհաննիսյան

Թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները. Արծրուն Հովհաննիսյան

773

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ինչպես այսօր օրվա ընթացքում հայտնել է ՊՆ-ն, Ադրբեջանի ԶՈւ -երը, խախտելով հումաբիտար հրադադարի պայմանավորվածությունը, և՛ հարավային, և՛ հյուսիսային ուղղություններով ձեռնարկել է հարձակողական գործողություններ, մասնավորապես, գրոհ են իրականացրել զրահատեխնիկայի և հրթիռային միջոցների կրակի ուղեկցությամբ և հյուսիսային ուղղությամբ կրելով 2 զրահատեխնիկայի կորուստ՝ հետ են շպրտվել։ Հարավային ուղղությամբ ևս եղել են որոշակի առաջխաղացումներ, որոնք կասեցվել են։
«Օրվա ընթացքում խոցվել է նաև 1 ԱԹՍ։ Որոշ տեղերում, իհարկե, պահպանվել են համեմատաբար հանգիստ վիճակ, մեծ տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակ չի վարվել, սակայն հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանում չի իրականացվել, որը թույլ կտար դիակների և ինչպես պայմանավորվել էինք, գերիների փոխանակում»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նաև ասաց, որ թուրքական ռազմաօդային ուժերը շարունակում են ղեկավարել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի գործողությունները։ «Մասնավորապես, օդային ղեկավարման կետերի կառավարմամբ թուրքական F-16 վեց միավոր կործանիչների պատսպարմամբ և ուղեկցմամբ՝ թուրքական ու իսրայելական արտադրության մարտական ԱԹՍ-ները հարվածներ են հասցնում Արցախի ենթակառուցվածքներին, կապուղիներին եւ ԶՈՒ-երին։ Այդ գործողությունները կասեցնում են ՊԲ ՀՕՊ միջոցները»,-ասաց Հովհաննիսյանը։
Նա նաև նշեց, որ այսօր ադրբեջանական կողմից կեղծ հայտարարությունները ևս շարունակվել են, թե հայկական ԶՈՒ-երը ևս խախտում են հրադադարը եւ կիրառում են մեծ տրամաչափի զինատեսակներ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը նորից փորձում է իր հետագա գործողությունների համար սադրանքի հիմքեր ստեղծել։
Արրուն Հովհաննիսյանն ասաց, որ ՊՆ-ն հստակ հայտարարել է, որ մինչև հրադադարի լիարժեք պահպանում չլինի, որպեսզի Կարմիր խաչը կարողանա աշխատել, դիակները լիովին դուրս բերվել չեն կարող։
Իսկ Ստեփանակերտի մասին ՊՆ ներկայացուցիչն ասաց. «Ստեփանակերտը երեկ գիշերը հրթիռակոծվել է նույն տրամաչափի կրակային միջոցներով՝ հեռահար համազարկային կայանքներով, ինչպես հրադադարից առաջ»։

Կիսվել