Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ. ԱՀ նախագահ

Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ. ԱՀ նախագահ

469

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ իրավիճակը շարունակում է օրհասական մնալ։

«Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար»,- հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում:

Կիսվել