Ռազամարվեստ. Հերոսության պատմություններ

Ռազամարվեստ. Հերոսության պատմություններ

644

Արցախի ՊԲ-ն ներկայացրում է առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ:

Նոր սերնդի հայ զինվորականության փայլուն ներկայացուցիչներից է կապիտան Գևորգ Բալայանը: Ոչնչացրել է թշնամական զինուժին պատկանող 6 տանկ, 7 հետևակի մարտական մեքենա, 3 անվավոր տեխնիկա: Ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

Շարքային Հարություն Վարդանյանն էլ կպարգևատրվի <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանով՝ ճակատային գծի հարավ-արևելյան հատվածում թշնամական 3 տանկ, նույնքանն էլ հետևակի մարտական մեքենա ու կենդանի ուժ ոչնչացնելու համար:

Մարտական գործողությունների ընթացքում հսկայական նշանակություն ունեն ապահովման բոլոր տեսակները: Ճակատային գծի տարբեր հատվածներում ծավալված թեժ մարտերի ժամանակ, տեխնիկական գերազանց ապահովում իրականացնելու համար, ինչի շնորհիվ յուրային ուժերը կարողացել են հասնել էական ձեռքբերումների, <<Արիության համար>> մեդալով կպարգևատրվի փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը:

Շարունակելի…

Մյուս պատմությունները կարող եք կարդալ՝ անցնելով հղումներով՝
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 1
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 2
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 3
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 4
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 5
Ռազամարվեստ. Հերոսության պատմություններ

Կիսվել