Ծանր է, բայց պետք է ուժեղ լինենք․ հոգեբան

Ծանր է, բայց պետք է ուժեղ լինենք․ հոգեբան

785

Զրուցելով հոգեբան Էլեն Դավթյանի հետ՝ փորձեցինք հասկանալ, թե ինչ հեգեբանական  խնդիրներ ունեն մարդիկ պատերազմի օրերին, և նրանց գործողությունները ինչպես են ազդում մյուսների վրա:

Հոգեբանական ի՞նչ միջոցներ կարելի է կիրառել, որպեսզի մարդիկ հասկանան, որ չի կարելի հեռախոսով քննարկել ինչ որ տեղանուն, կամ սոցցանցերում տարածել լուսանկար:

-Այս օրեին ծանր է հոգեբանական որևէ միջոց կիրառելը. մարդիկ անհանգստանում են իրենց մտերիների համար և չեն կարղանում զերծ մնալ զանգերից ու իրենց զինվորի մասին լուր ունենալու ցանկությունից: Ինչքան էլ որ համացանցում շրջանառվում է, որ այդ զանգերը վտանգավոր են, և որ հենց դրանց պատճառով զինվորները կարող են զոհվել, մարդիկ ավելի շատ են լարվում, և նրանց կառավարելը ավելի դժվար է դառնում: Իմ կարծիքով այս հարցը պետք է պատժիչ միջոցներով լուծել:

-Այս օրերին Արցախից բազում երեխաներ են եկել Հայաստան: Նրանք   թե՛ հասարակ մարդկանց, թե՛ լրատվամիջոցների կողմից մեծ ուշադրության են արժանացել, արդյո՞ք դա կազդի երեխաների հոգեբանական վիճակի վրա:

-Եկեք չմոռանանք, որ մինչև Հայաստան գալը այդ երեխաները խորը հոգեբանական սթերես են տարել։ Հենց տեղահանումը, երբ նրանք ունեցել են իրենց տունը, խաղալիքը և մի օր կրակոցների ձայներից արթնացել են ու եկել Հայաստան, մեծ սթրես է: Եթե խոսենք նկարահանումներից, այն կարող է և՛ դրական արդյունք տալ ,և՛ բացասական: Եթե երեխան չի ուզում հայտնվել ֆոտոխցիկի առաջ, չի ուզում խոսել, և այդ այցերը նրան անհարմարություն են պատճառում, իհարկե, հետագայում նա ամեն ինչ ավելի դժվար կհաղթահարի: Բայց եթե այդ լինի երեխայի ծնողի թույլատրությամբ, կամ եթե երեխան ինքը ցանկանա խոսել՝ դրանոցվ ավելի թեթևանալով, ապա այդ այցերը միայն օգուտ կբերեն:

՞նչ կասեք ցուցակների մասին, երբ ասում են զինծառայողի անուն ազգանունը, բայց օրեր հետո պարզվում է, որ զինծառայողը ողջ է:

-Այս վիճակը ունի երկու կողմ. երբ ցուցակներում սխալ է տեղի ունենում, բոլորը անխըտիր ուրախանում են, քանի որ զինվորը ողջ է : Բայց երբ խոսում ենք ընտանիքի անդամների և մտերիմների մասին, վիճակը շատ է բարդանում: Իհարկե, անհնար է խուսափել նման իրավիճակներից, բայց դրանք չափազանց մեծ հարված են մտերիմների համար: Ավելի  ծանր դեպք է , երբ  ցուցակում սխալ անուն հայտարարելուց մի քանի օր հետո զինվորը իսկապես մահանում է: Այդ դեպքերում չափազանց զգույշ է պետք հայտնել լուրը ՝ որոշ չափով հարվածը մեղմացնելու համար:

-Շատ հեռուստաալիքներ այս օրերին հանել են եթերից այլ թեմաներին վերաբերող հաղորդումները եւ  եթեր են հեռարձակում պատերազմական հաղորդումներ։ Դա նորմա՞լ է մարդակց հոգեբանության համար, երբ միայն նմանատիպ լուրեր են լսում:

-Այս օրերին պատերազմական հաղորդումներ հեռարձակելը միանշանակ ճիշտ է: Այն բարձրացնում է մարդկանց ոգին. ավելի զգոն դարձնում: Այսօր մենք պատերազմում ենք, և բոլորը պետք է իրենց լուման ունենան այդ պատերազմում և դադարեն ուրիշ պատրվակներով խուսափել այս իրավիճակից:

-Ինչ ազդեցություն են  թողնում Արցախի հանրապետության կամ  ՀՀ Վարչապետի ելույթները, երբ նրանք խոսում են ընկճված, կամ հակառակը՝ խրոխտ ձայնով:

-Մինչև որևէ եզրակացություններ անելը, պետք է հասկանալ, որ բոլորս մարդիկ ենք և բոլորս կարող են հուզվել ու էմոցիոնալ շրջան ապրել: Պաշտոնյաների խոսքերը կարող են  բարձրացնել մարդկանց մարտական ոգին, համարձակություն փոխանցել էկրանից այն կողմ, և նույնը կարող է հակառակ արդյունքը ունենալ: Մարդիկ հիմնականում կարծում են, որ եթե Վարչապետը կամ մյուսը խոսեց մի փոքր ընկճված, կամ ցածր ձայնով, ապա վիճակը վատ է։ Մարդիկ առանց հասկանալու սկսում են ընկճվել, բայց չպետք է մոռանանք, որ սա պատերազմ է, այս պատերազմում պետք են և՛ հուզական ելույթներ և՛ խրոխտ կոչեր:

Էլեն Դավթյանը իր խոսքի վերջում նշեց՝ ծանր է, բայց պետք է ուժեղ լինենք:

Արծվիկ Դավթյան

2-րդ կուրս

Կիսվել