Բոլոր մյուս պետությունները չպետք է միջամտեն և բորբոքեն հակամարտությունը՝ զենք և աջակցություն...

Բոլոր մյուս պետությունները չպետք է միջամտեն և բորբոքեն հակամարտությունը՝ զենք և աջակցություն առաջարկելով. Մայք Պոմպեո

914

Այսօր Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի ժամանակ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ուրբաթ օրը Վաշինգտոնում կայանալիք հանդիպումների ընթացքում իրենք հույս ունենք նոր հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերել` հաշվի առնելով, որ նախորդ նման պայմանավորվածությունները կյանքի չկոչվեցին։
«Իրավիճակը տեղում շատ բարդ է, շատ բարդ է նաև դիվանագիտական կացությունը։ Մեր, ինչպես նաև գրեթե բոլոր եվրոպական պետությունների մոտեցումը (ճգնաժամից դուրս գալու) ուղիների վերաբերյալ հետևյալն է՝ դադարեցնել հակամարտությունը, կողմերին կոչ անել չսրել իրավիճակը, բոլոր մյուս պետությունները չպետք է միջամտեն և բորբոքեն հակամարտությունը՝ զենք և աջակցություն առաջարկելով։ Եվ այդ դեպքում է, որ հավանական է հասնել խնդրի դիվանագիտական մի լուծման, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար»,-նշել է Պոմպեոն։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպումներ կունենա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:


Կիսվել