ԶԱՏԻԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ԶԱՏԻԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

3256

Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը այս տարի նշվում է ապրիլի 16-ին: Սուրբ Զատիկը Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնն է, հինգ տաղավար տոներից մեկը։

Տեր Շիրակ ավագ քահանա Առաքելյանը ասաց, որ Հարության խորհուրդը մեծապատիվ է ու հրաշալի, քանզի գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների: Սա օր է Նոր Արարչության, որը ոչնչով չի զիջում այն օրվան, երբ երկիրը արարչագործվեց:

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը, որը համապատասխանում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ն (35 օր) ընկած ժամանակահատվածին։

Թամար տատիկի խոսքով` Զատիկն իրենց սիրելի և ուրախ տոներից մեկն է: Նա ասաց, որ իրենք Զատիկին միշտ ձվերը կարմիր են ներկել և չի հասկանում, թե հիմա ինչու են դրանք  գունավոր ներկում: Նա ավելացրեց նաև, որ իր թոռնիկներին սովորեցրել է Զատիկի բոլոր հին և գեղեցիկ ավանդույթները:

Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պահքի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Իակ արդեն կիրակի օրը՝ Սուրբ Զատիկին Ժամերգություն է տեղի ունենում և պատարագ մատուցվում:

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:        
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

 

Լուսիկ Ավագյան

2-րդ կուրս

Կիսվել