«Արղուշյան» կաշվե պայուսակների բրենդը զինվորական կոշիկներ է կարում առաջնագծում կանգնած տղաների համար

«Արղուշյան» կաշվե պայուսակների բրենդը զինվորական կոշիկներ է կարում առաջնագծում կանգնած տղաների համար

1523

Բնական կաշվից պայուսակներ արտադրող «Արղուշյան» հայկական ընկերությունը սկսել է մի նախաձեռնություն, որի շրջանակներում առաջնագծում գտնվող զինվորների համար կարում են հարմարավետ, կաշվե կոշիկներ: Ըստ բրենդի հիմադիր Նարեկ Արղուշյանի՝ մտահաղացումը թիմային է եղել է․ իրենց տղաներից մի քանիսը ևս այսօր առաջնագծում են. «Քանի որ այնտեղի տեղանքը էնպես ա, որ շուտ են վնասվում զինվորական կոշիկները, մենք էլ կաշվի պրոֆիլի մեջ ենք, որոշեցինք այդ կոշիկները ավելի հարմարավետ սարքել»: 

Կոշիկները պատրաստվում են հմուտ մասնագետների կողմից և կաշվե փափուկ նյութով, որպեսզի ոտքը չցավեցնեն. «Բոլորս էլ հագել ենք զինվորական կոշիկներից, ու դրանք շատ կոշտ են, դրա համար էնպես ենք հարմարացրել, որ լավ լինի: Մեր հմուտ վարպետների շնորհիվ կարողացանք ստանալ առավելագույն արդյունքը»: 

Արդեն 12 զույգ զինվորական կոշիկներ ուղարկվել են առաջնագիծ և դեռ նորերը պետք է ուղևորվեն.  «Ճիշտն ասած` շատ էինք ուզում անել, բայց քանի որ մեր հաշվին ենք անում, բրենդից ինչ եկամուտ որ ստանում ենք, ներդնում ենք, որ դա անենք, դրա համար 12 զույգ ստացվեց: Զինվորները նույնպես գոհ էին եղել մեր կոշիկներից, ուղղակի մի փոքր չափսերի խնդիր կար, մեծ չափսերը հետ են եկել: Հիմա  պետք ա համարների դասակարգումը ճիշտ կազմակերպենք, որ արդեն 2-րդ խմբաքանակով ուղարկենք, մոտ 6 զույգ էլի ստանալու ենք  ու նորից ուղարկենք: Առանց ստոպ սա կատարվելու է, այսինքն՝ամեն անգամ մենք սա անելու ենք»: 

Այն հարցին, թե հեշտ է արդյոք բիզնեսը համատեղել նման նախաձեռնության հետ, հիմնադիրը պարզաբանեց, որ ոչ մի լարվածություն չկա, ամեն ինչ իր հունով է գնում, և չպետք է ոչ աշխատանքը հետ ընկնի, ոչ էլ մարդիկ առանց աշխատանքի մնան: Ըստ նրա՝ որքան էլ դժվար լինի, նրանք պատրաստ են կատարել այդ աշխատանքը հանուն բանակի. «Ճիշտն ասած, մի փոքր ես եմ հիմա դժվարանում, զուտ բոլորին պահելու, կաշվե կոշիկների հարցով, ծախսերը ահռելի են, բայց ոչնչից չենք հուսահատվում: Ճիշտ է, այդքան էլ հեշտ չի զուգահեռ անել, բայց մարդկանց աշխատանքը պետք է մնա, որովհետև իրականում պատերազմական իրավիճակում տանը նստելիս մարդիկ ավելի են լարվում, ավելի լավ է աշխատենք, համել օգուտ լինի»: 

Օֆելյա Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել