Ռազմարվեստ. Հերոսության պատմություններ

Ռազմարվեստ. Հերոսության պատմություններ

588

Արցախի ՊԲ-ն ներկայացրել է առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության ու հերոսության օրինակներ։

Բուժծառայության լեյտենանտ Դավիթ Սամվելի Չիթչյանը հակառակորդի կրակի տակից սուրս է բերել մեր վիրավոր զինծառայողներին, տեղափոխել թիկունք և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ներկայացված է «Արիության համար» մեդալի: Նույն տիպի մեդալ կստանա նաև վարորդ, շարքային-պայմանագրային Մերուժան Ստեփանի Բեգլարյանը՝ նշված գործողությանը գործուն մասնակցություն ունենալու համար:

Թշնամական հրետակոծության գոտուց 16 վիրավորների դուրս բերելու և բուժօգնություն ցուցաբերելու համար «Արիության համար» մեդալի է ներկայացվել ենթասպա Արցախ Արթուրի Բարսեղյանը: Սերժանտ-պայմանագրային Մեխակ Բենիկի Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ տարբեր զորամասերից և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ընդ որում այդ պահին շտապօգնության մեքենան եղել է խոցված՝ առանց անվադողերի: Ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Շարունակելի…

Մյուս պատմությունները կարող եք կարդալ՝ անցնելով հղումներով՝
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 1
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 2
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 3
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 4
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 5
Ռազամարվեստ. Հերոսության պատմություններ

Կիսվել