«Ինֆորմացիոն հոսքերի կառավարում պատերազմի ժամանակ, սահմանափակումների հնարավոր արդյունքը կամ հետևանքը, թշնամական քարոզչության՝...

«Ինֆորմացիոն հոսքերի կառավարում պատերազմի ժամանակ, սահմանափակումների հնարավոր արդյունքը կամ հետևանքը, թշնամական քարոզչության՝ մեր մեդիադաշտ ներթափանցման վտանգները»

1237

Թեպետ արմատապես չեն փոխվել պատերազմների, զինված հակամարտությունների բռնկման պատճառները, բայց փոխվել են դրանց տրամաբանությունն ու ռազմավարությունը: Տեղեկատվական գրոհների ուսունասիրության լավ օրինակ է Ադրբեջանի հակահայկական ինֆոքաղաքականությունը, որը հատկապես ակտիվացել է վերջին տասնամյակում[1]։

 Այժմ ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որտեղ զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաև համացանցի ընձեռած լայնածավալ տեղեկատվական դաշտերը շատ ճկուն են  և ստեղծում են տեղեկատվական հոսքերի որոշակի անկառավարելիություն, ինչն էլ դրդում է պետություններն իրենց  անվտանգության հարցում մեծ տեղ հատկացնել տեղեկատվական անվտանգության խնդիրներին:
Ցանկացած հասարակության համար տեղեկատվական անվտանգությունը կենսական է դառնում հատկապես ռազմական դրության ժամանակ, ինչն էլ պատճառ է դարձել ՀՀ-ում մամուլի ազատության որոշակի սահմանափակումների:

Զանգվածային լրատվամիջոցների դերակատարությունը տեղեկատվության տրամադրման գործում հատկապես այս օրերին  շատ կարևոր է։ Հասարակությունը միտված է ստանալու ճշգրիտ և հավաստի տեղեկություն իրեն հուզող հարցերի շուրջ։ Երկրում այս լարված պատերազմական իրավիճակում, երբ մարդկանց հոգեկան դաշտը անկայուն է և ունակ անվերապահորեն հավատալու ցանկացած տեղեկատվության, ժամանակն է կառավարել ինֆորմացիոն հոսքի այս հսկայական ալիքը։

Մեր առջև դրված խնդիրները բազմազան են, այն է՝ սեփական լսարանի հետ տարվող աշխատանք, որը մի կողմից պետք է միտված լինի թշնամու ապատեղեկատվությունից զերծ պահելուն, մյուս կողմից՝ ավելորդ լարվածությունը և ագրեսիան վերացնելուն։

Հարկ է նշել, որ ի տարբերություն ադրբեջանական կողմի, որն ամեն վայրկյան պատրաստ է ստահոդ լուրեր հրապարակելուն, մեզ համար ամեն գործառույթ էական նշանակություն ունի։

Ոչ պակաս կարևոր է հաղթանակ տանել նաև տեղեկատվական պատերազմում։
Պատերազմական իրավիճակներում հակառակորդը բացի ուղղակի ռազմական գործողություններից իր առջև նպատակ է դնում թիրախավորել նաև առցանց տիրույթները, այն է՝ հեռուստաալիքները, ռադիոկայանները և այլ լրատվամիջոցները։ Առանձնահատուկ թիրախ են նաև սոսցանցերը (facebook, Twitter, YouTube) և այլն։
Տեղեկատվական հարթակում նման ակտիվությունն ունի երկու նպատակ՝ սադրանքի ենթարկել հակառակորդ համարվող երկրներին և նոր կադրեր հավաքագրել:

 Հարկ է նշել նաև, որ հակամարտող կողմերը օգտագործում են  լրատվամիջոցները՝ իրականացրած  գործողությունները հասարակությանը  տեսանելի դարձնելու և սեփական արարքները արդարացնելու նպատակով։

Այսպիսով՝ պատերազմական իրավիճակներում անհրաժեշտ է տեղեկատվական աշխատանքներ իրականացնել հետևյալ ուղղություններով.
• բարձրացնել սեփական զինված ուժերի մարտական ոգին,
• հոգեբանական ճնշում գործադրել հակառակորդի զինված ուժերի նկատմամբ,
• ստանալ սեփական բնակչության աջակցությունը,
• փորձել ստանալ հակառակորդ ուժի բնակչության աջակցությունը, նրանց ներկայանալ որպես բարեկամ և ոչ թշնամի,
• վերահսկել միջազգային տեղեկատվական հոսքերը՝ շահեկան դիրքորոշում ներկայացնելու համար[2]:

Տեղեկատվական հոսքի սահմանափակումները պատերազմական իրավիճակում կարող են ստեղծել հակասական տրամադրություններ։
Մի կողմից՝ այն կունենա իր լավ ազդեցությունը, այսինքն՝ հակառակորդ կողմը չի կարող մեծ ծավալի տեղեկություն ձեռք բերել և այն օգտագործել ի շահ իրեն։ Մյուս կողմից՝ տեղեկատվության սահմանափակումը կարող է անվստահություն առաջացնել հասարակության շրջանում սեփական երկրի նկատմամբ։ Մարդիկ ուզում են տեղեկացված լինել իրենց երկրում, մասնավորապես՝ այս իրավիճակում կատարված կամ կատարվելիք գործողությունների մասին։ Ճիշտ է, որքան էլ լսարանը ինֆորմացվելու կարիք ունի, միևնունն է, այն պետք է լինի հնարավորինս չափավոր և գիտակցված՝ հետագա վտանգներից խուսափելու համար։

Կան պարզ կանոններ, որոնք ուղղակի պետք է պահել, հատկապես՝ նման լարված իրավիճակներում։

Մասնավորապես՝ չի կարելի կիսել, տարածել, հղում տալ թշնամական քարոզչական ռեսուրսների, կասկածելի կայքեր, անհայտ հղումներ չի կարելի մուտք գործել։

Նոր ընկերանալու հայտեր ընդունելու դեպքում հարկավոր է ճշտել վերջինիս ինքնությունը։

Ահայտ աղբյուրի  հաղորդագրություններին չի խրախուսվում  պատասխանելը, ձայնային հաղորդագրություններ չի կարելի ուղարկել միմյանց, քանի որ վերջինիս ինֆորմացիան կարող է խուճապ առաջացնել բնակչության շրջանում։

Պետք է հիմնվել միմիայն իրավասու պետական կառույցների, այս դեպքում՝ պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական տեղեկատվության վրա։

Սառա Ցականյան

4-րդ կուրս


[1]  Ժամկոչյան Ա. Տեղեկատվական հոսքերը և Հայաստանի ինֆոանվտանգությունը, «21-րդ ԴԱՐ», թիվ 6 (28), 2009թ.,  էջ 5։

[2] https://enlightngo.org/post/503

Կիսվել