Հայկական կողմին է փոխանցվել 29 հայ զինծառայողների մարմին, վերադարձվել 1 քաղաքացիական անձ․...

Հայկական կողմին է փոխանցվել 29 հայ զինծառայողների մարմին, վերադարձվել 1 քաղաքացիական անձ․ Շուշան Ստեփանյան

549

ՀՀ Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է որ, հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները։

«Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում քսանինը զոհված հայ զինծառայողների մարմինները:
Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան է վերադարձվել մեկ քաղաքացիական անձ:​ Իր հերթին հայկական կողմը, հավատարիմ մնալով հումանիտար հրադադարի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին, կրկին պատրաստակամություն է հայտնում ադրբեջանական կողմին հանձնել Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մարմինները, մեկնարկել արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ողջ երկայնքով ռազմական գործողությունների արդյունքում միջդիրքային հատվածից աճյունների դուրսբերման, ինչպես նաև ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվության փոխանցման և հետագայում վերջիններիս փոխանակման գործընթացը»
,- գրել է խոսնակը:

Կիսվել