2017Թ. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿ. ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

2017Թ. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿ. ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

1465
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը սիրով հայտարարում է կամավորների հայտերի ընդունում 2017թ. մայիսի 26 -29-ը կայանալիք «Ավրորա» մրցանակի հատուկ միջոցառումների կազմակերպման համար։
Այս տարի ևս նրանք փնտրում են պատասխանատու և եռանդուն անհատների, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ մարդասիրության գործում և անմոռանալի փորձ ձեռք բերել Հայաստանում անցկացվող կարևոր միջազգային միջոցառման ընթացքում: Նրանք կոչ են անում միանալ համաշխարհային մարդասիրական շարժմանը՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը և փառաբանելով մարդասիրությունը:
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ լրացնելով առցանց հայտադիմումը մինչև 2017թ. ապրիլի 10-ը:
Նախընտրական փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի մինչև ապրիլի 21-ը:
Ընտրության վերջնական արդյունքները հայտնի կդառնան 2017-ի մայիսի 2-ին:
Համոզված են, որ ձեր օգնությամբ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը և դրան նախորդող միջոցառումները կլինեն անմոռանալի թե՛ համաշխարհային մարդասիրական համայնքի և թե՛ մեր երկրի համար:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Տիգրան Գևորգյանին:
Tel: +374 60 700 800
Կիսվել