Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ-երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները. Արծրուն Հովհաննիսյան

Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ-երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները. Արծրուն Հովհաննիսյան

433

Այսօր Factor.am-ի հետ հարցազրույցում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։

«Նախորդ օրերի համեմատ՝ այսօր մի փոքր ինտենսիվությունը բարձրացել է հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս ընկնող ճակատում։ Բայց էլի ամբողջ ճակատի լայնքով չեն մարտերը, համեմատելի չեն պատերազմի առաջին 15-20 օրերի մարտերի հետ։ Կոնկրետ մի քանի բարձունքների ուղղությամբ են մարտերը»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը։

Կիսվել