Հանուն հայրենիքի. աղջիկների առաջին վաշտը սկսեց ռազմական մարզումները

Հանուն հայրենիքի. աղջիկների առաջին վաշտը սկսեց ռազմական մարզումները

1422

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ պատերազմի հաջորդող երկրորդ շաբաթից հետո ֆեյսբուքյան հարթակում իրարից տարբեր, բայց մեկ գաղափարախոսության կրող աղջիկներ որոշեցին հանդես գալ կոչով՝ իսկ գաղափարը մեկն էր հայրենիքից առավել ոչինչ չկա.«5 աղջիկներով որոշեցինք նախ ֆեյսբուքյան հարթակում տարածել կոչ, հայտարարություն այն մասին, որ այսպիսի աշխատանք ենք մեկնարկում, որովհետև պատերազմը երկարեց և մենք հասկացանք, որ շատ աղջիկներ, թե՛ մեր ընկերներից, և, թե՛ մենք ուզում ենք զենքը ձեռքին օգտակար լինել հայրենիքին»,- Journalist.am-ին պատմեց նախաձեռնության կազմակերպիչներից Նարե Խլղաթյանը:

Աղջիկների հաջորդ քայլն այն էր, որ պետք էր տեղեկացնել Պաշտպանության նախարարությանը. «Մեր մյուս քայլը եղավ տեսագրությունը, որի շրջանակներում մենք  կոչ ուղղեցինք, թե՛ կանանց ու աղջիկներին, և թե՛ Կառավարությանը ի դեմս Պաշտպանության նախարարության, որ մեզ տեսնեն, լսեն: Թույլ տան անցնել զորավարժությունների էտապ, ու զտումից  հետո մարտական գործողությունների մեջ ներառվել»,- մանրամասնեց խմբի անդամներից Անի Ասատրյանը:

https://www.facebook.com/armgovernment/videos/1556212194566962/?__cft__[0]=AZXZ_RskjGrx6iIJVyCjB6WVu1O8y_363EOx-_l8-ekg_UQr3uBj_xXnFMQXYRUUC39fFntKvS1Tsww3yN4Dv9A7-IOeaY79146mP40qs2jjNwYWP3TXW_oB-jbqSyI-BD5moaPZMcft-2nVozDNj6FxYzwt1td4pFlJQT-F2NCU7VxYatcLf410xeN7XcgNnsJEu4w_5TOo2iA6mAJva0ir&__tn__=%2CO-R

Մեկ օրվա  ընթացքում մեծ թվով հայտեր են ուղարկվել, և նախաձեռնության մեկնարկից մինչ այս պահը 1000-ից ավելի հայտեր կան; Կամավորագրվածների շարքում ամենատարբեր մարդիկ են՝ ամենատարբեր մասնագիտութուններով ու կարգավիճակներով ՝  ամուսնացած կանանցից մինչև չամուսնացած, ովքեր առանց մեկ անգամ վարանելու որոշել են ու կանգնելու են տղաների կողքին. «Պետք է ասեմ, որ մեր կամավորները արդարացիորեն նշում են, որ վախ իհարկե կա, որ իրենք կարիք ունեն մարտական պատրաստվածության, ինչը անցնելուց հետո միանշանակ պատրաստ կլինեն գնալու և լինելու տղաների կողքին, չնայած, որ բոլորս վստահ ենք մեր տղաներն իրենց գործն անում են փայլուն կերպով»,– հավելեց Նարեն:

Հիմա արդեն մեկնարկել են կանանց առաջին վաշտի մարզումները: Ընդգրկված են բոլոր այն աղջիկները, որոնց 18 տարին լրացած է, ովքեր չունեն առողջական խնդիրներ, ունեն ընտանիքի անդամների համաձայնությունը, աշխատանքի վայրից թույլտվություն՝ պատրաստ են հարկ եղած ժամանակ մեկնել համապատասխան վայր:

«Կատարելու ենք որոշակի ֆունկցիա հարաբերական հանգիստ վայրերում: Ամեն դեպքում մենք սպասում ենք ՊՆ, իրենք են որոշելու, թե ով որտե՞ղ է լինելու»,- նշեց Նարեն:

Կամավորագրվածները չեն գնալու  ամենաթեժ կետերում կռիվ մղելու, քանի որ օրենքի և իրավունքի տեսանկյունից աղջիկները իրավունք չունեն մարտական գործողություն կատարել, եթե իրենք իրենց կրթության բերումով ռազմական գործիչներ չեն: Բայց նրանց օգնությունն ու աջակցությունը զգալի կլինի:

Այժմ որոշ ժամանակով հայտագրումը դադարեցվել է, մեծ քանակի հայտադիմումների պատճառով: Առաջին փուլը հաջող անցնելուն պես հայտերը նորից կվերաբացվեն:

Մերի Մանուկյան

Կիսվել