90-ամյա Բուրաստան տատը ռազմաճակատում կռվող տղաների համար գուլպաներ է գործել

90-ամյա Բուրաստան տատը ռազմաճակատում կռվող տղաների համար գուլպաներ է գործել

1047

90 -ամյա Բուրաստան տատի ձեռքով գործած 7 զույգ գուլպա արդեն հասել են ռազմաճակատում կռվղ տղաներին:  Տարեց կինը իր թոռան ժակետն է քանդել, գուլպաներ գործել, ասում է, որ ամեն մեկն էլ ինչով կարող է, պետք է օգտակար լինի:

Հետո թոռանը խնդրել է, որ էլի թելեր բերի, որպեսզի գործը շարունակի, հիմա էլ Բուրաստան տատը գործում է: Չնայած նրան, որ աչքերը լավ չեն տեսնում, գործելու ընթցաքում էլ տան մեջ ընկել ու թևն է ցավեցրել:

90-ամյա կինն իր կյանքում 3 պատերազմ  է տեսել, Արցախյանի ժամանակ այստեղ չէր, սակայն հայրենականը լավ է հիշում․ 10 տարեկան էր, մայրը  մահացած էր, մորաքրոջ հետ էր ապրում։

Գործել են նաև 1942-ին: «Հավաքեցինք ինչքան թել ունեինք մորաքրոջս հետ գործեցինք, ուղարկեցինք բանակ։ 11 տարեկանից սկսել եմ գործել ու օգնել բանակին։ 1941 թվի պատերազմն էլի ահավոր էր, շատ դժվար էր, դաժանությամբ անցկացրինք, դե հիմա ողջ ենք»,- ասում է նա։

Հիշում է, որ հայրենականի տարիներին նաև երկաթեղեն էր հավաքում, տանում հանձնում, որ զենք սարքեն, ասում է՝ փառք Աստծո, հիմա դրա կարիքը չկա:

Եթե մի քիչ ավելի երիտասարդ լիներ, ու ձեռք ու ոտքը չցավեր, տատն անպայման կգնար ռազմաճակատ, տղերքի համար ճաշեր  կեփեր:

Գուլպաների հետ  Բուրաստան տատը զինվորներին ոգեւորող երկտողեր է գրել:  Ասում է՝ շատ քաջ տղերք ուեննք, համոզված եմ, որ հաղթելու ենք:

«Ձեզ մատաղ, զինվոր տղերք, մի զարկ տվեք թուրքի գանգին, որ խորտակվի նա հիմնովին»,- Բուրաստան տատ»։

Սոնա Սողոմոնյան

4-րդ կուրս

Կիսվել