«Սնունդը քիչ էր, գումար էլ էր պետք». 13-ամյա Մայք Ղազարյան

«Սնունդը քիչ էր, գումար էլ էր պետք». 13-ամյա Մայք Ղազարյան

538

Ամուր թիկունքը ամուր սահմանների գրավական է:

Արդեն 10 օր է, ինչ Մասիսի երեխաները Մասիս  քաղաքի հրապարակում կազմակերպել են դրամահավաք։ Անձնական միջոցներով պատրաստել են արկղ, որտեղ  գումար են հավաքում։ Արդյունքում նրանց հաջողվել է կուտակել 1.526.000 դրամ։ Գումարի մի մասը տրամադրել են «Գարուն» ֆաբրիկային՝ զինվորական հագուստ կարելու համար, մյուս մասը փոխանցել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Սկզբնական օրերին հավաքում էին սնունդ՝ մի մասն ուղարկում Արցախ, իսկ մյուս մասը տրամադրում Արցախից Մասիս ժամանած ընտանիքներին։

Երեխաներից տասներեքամյա Մայք Ղազարյանը նշեց, որ մտադրություն չունեին դրամահավաք կազմակերպել, սակայն սնունդը քիչ էր։ Քննարկումներից հետո 33-ամյա Գևորգ Բաղդասարյանի գլխավորությամբ՝ սկսեցին դրամահավաք։ Մայք Ղազարյանը նշեց, որ տարիքով փոքր լինելու պատճառով չեն կարող գտնվել սահմանում, ուստի որոշել են իրենց օգնությունը կազմակերպել թիկունքում։ «Ամուր թիկունքը ամուր սահմանների գրավական է»,- նշեց Մայքը։

 Զառա Մնացականյան

Կիսվել