Ռազմարվեստ. Հերոսության պատմություններ

Ռազմարվեստ. Հերոսության պատմություններ

519

Արցախի ՊԲ-ն ներկայացնում է առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ:

Մերօրյա հերոսներ
Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար մայոր Անդրանիկ Սերգեյի Բաբայանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Վիրավորների վիրահատական և բուժման գործընթացներին ակտիվորեն և նվիրումով մասնակցելու, տարհանման և բուժծառայության ընդհանուր կենսագործունեությանը նպաստելու համար բուժծառայության մայորներ Արթուր Աշոտի Ջալավյանը, Գենադի Տիգրանի Օրբելյանը, Ծերունի Նորիկի Հովհաննիսյանը, ծառայողներ Արևիկ Ջիվանի Անդրյանը, Լիդա Սպարտակի Աղաբեկյանը, Ջուլիետա Ալբերտի Բաբայանը, Զինաիդա Միքայելի Կոստանդյանը և Սվետլանա Էդուարդի Աբրահամյանը կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով: Իսկ նույն համակարգի ներկայացուցիչներ բուժծառայության մայոր Համեստ Բաբկենի Պետրոսյանը, կապիտան Դավիթ Հակոբի Գրիգորյանը, սանիտար Սոֆյա Բորիսի Սաղաթելյանը, ենթասպա Ռուզաննա Յուրիի Անդրյանը ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների:
Փառք բոլոր ճակատներում իրենց պատերազմը արժանապատվորեն ու հերոսաբար տանող բոլոր քաջերին:

Շարունակելի…

Մյուս պատմությունները կարող եք կարդալ՝ անցնելով հղումներով՝
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 1
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 2
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 3
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 4
Ռազմարվեստ. Սխրանքի պատմություն 5
Ռազամարվեստ. Հերոսության պատմություններ

Կիսվել