Հոկտեմբերի 31-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի այգում տեղի ունեցավ գրքերի տոնավաճառ: Այն կազմակերպվել էր ԿԳՄՍ նախարարության և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ:
Զրուցելով կազմակերպիչների հետ՝ տեղեկացանք, որ հայաստանյան տարբեր հրատարակչություններ իրենց մասնակցությունն են ունեցել կամավոր կերպով: Տոնավաճառի ներկայացուցիչների խոսքերով՝ հասույթի 50 տոկոսը փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրման հիմնադրամին:
Գրքերի տոնավաճառի տարածքը մարդաշատ էր, գնորդներից մեկն էլ այս փոքրիկն էր, որի մայրը հպարտորեն ասաց.
-Ստեփանակերտից ենք:
Տաթև Ալիխանյան
2-րդ կուրս