ՄԻԵԴ-ը հրատապ միջոց կկիրառի 17 հայ գերիների իրավունքների պաշտպանության գործով

ՄԻԵԴ-ը հրատապ միջոց կկիրառի 17 հայ գերիների իրավունքների պաշտպանության գործով

79

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է պաշտպանների դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց։

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նախկին արդարադատության նախարար,  իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:


https://www.facebook.com/permalink.php?story_fbid=749186092344918&id=100017606020589&__cft__[0]=AZXi0aqiRWiEhO1elfFv9zV4ANxkXrqxYdQtnTIjl7ApF1TFvE7mzjKu2pYaLzhmw-Ic0iT8Xnmx2R01R70fhif2qDRaXyXj8CYH31ijFDtoM_NxifgNEnlHR2dUK1GRcMc&__tn__=%2CO%2CP-R

«Գերության մեջ հայտնված անձինք են Սամվել Ասատրյանը, Արսեն Կարապետյանը, Նորիկ Արաքելյանը, Գեղամ Էլիբեկյանը, Վահե Աբրահամյանը, Հովսեփ Սահակյանը, Սամվել Քաստակցյանը, Սամվել Կնազյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը, Հարություն Գևորգյանը, Արման Հարությունյանը, Միքայել Մարտիրոսյանը, Լյուդվիգ Մկրտչյանը, Պետրոս Ղազարյանը, Սարգիս Սողոմոնյանը և Խաչիկ Հակոբյանը»,- գրել է Զեյնալյանը:

Կիսվել