Մեսրոպ Առաքելյանի ուղերձը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ

Մեսրոպ Առաքելյանի ուղերձը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ

404

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջով ուղերձ է հղել Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ՝ նշելով, որ առաջիկայում նախատեսվում է ոլորտը կարգավորող նոր օրենսդրության ընդունում, որով պետությունն ավելի մեծ երաշխավորություն կստանձնի հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի եւ ներառականության համար անհրաժեշտ պայմաններ եւ հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:

«Դեկտեմբերի 3-ը ողջ աշխարհում նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Մեզանում այսօր՝ առավել քան երբեւէ, հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովումն ու նրանց ինտեգրումն օրվա հրամայական են։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն անում է ամեն հնարավորը՝ առավելագույնս պարզ ընթացակարգով վիրավոր զինծառայողների կարիքների գնահատման, հաշմանդամության խմբի ճանաչման, անհրաժեշտ աջակցող միջոցների հատկացման համար։

Օրվա խորհուրդը կարևորելով՝ ուզում եմ կրկին ընդգծել, որ այս ուղղությամբ սոցիալական ցանկացած ներդրում պետք է առաջնային լինի յուրաքանչյուրիս համար: Ակնկալում եմ, որ նախատեսվող ծրագրերի իրականացման շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան լիարժեք իրացնել երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին մասնակցելու իրենց իրավունքը»,- ասված է ուղերձում։

https://www.facebook.com/mesroparakelyan.official/posts/113604150572430
Կիսվել