Նիդերլանդների խորհրդարանը Արցախի կարգավիճակի որոշման մասին բանաձև է ընդունել

Նիդերլանդների խորհրդարանը Արցախի կարգավիճակի որոշման մասին բանաձև է ընդունել

477

Նիդերլանդների խորհրդարանը միաձայն բանաձև է ընդունել Արցախի բնակչության մշտական անվտանգության ապահովման և կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է Նիդերլանդների խորհրդարանի կայքէջը:

Նիդերլանդների խորհրդարանի պատգմավորներ Վան դեր Գրաֆի, Ֆորդևինդի, Օմցիխտի և Բիսխոպի համատեղ մշակված բանաձևում նշված է.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման, տեղի բնակչության համար ամուր անվտանգության ապահովման եւ կարգավիճակ որոշելու գործընթացի նախաձեռնման հրատապ անհրաժեշտություն կա: Այդ նպատակով կոչ ենք անում կառավարությանը ջանքեր գործադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,-գրված է խորհրդարանի կայքէջում։

Կիսվել