ՌՈՋԵՐ ՖԵԴԵՐԵՐԻ ՖԵՆՈՄԵՆԸ

ՌՈՋԵՐ ՖԵԴԵՐԵՐԻ ՖԵՆՈՄԵՆԸ

1498

Աշխարհում ամենատարածված և գեղեցիկ մարզաձևերից մեկը համարվում է մեծ թենիսը: «Մեծ սաղավարտի» մրցաշարերին հետևում են միլիոնավոր մարդիկ: Դե իհարկե թենիսի բոլոր երկրպագուներն էլ ունեն իրենց նախընտրած թենիսիստը կամ թենիսիստուհին, որոնց խաղին անպայման հետևում են: Ամեն անգամ, երբ խոսքը հաջողակ թենիսիստի մասին է լինում, հանրությունը հետաքրքվում է, թե ինչո՞ւ է նա առանձնանում իր մրցակիցներից, ի՞նչ առանձնահատկություններով է աչքի ընկնում և ինչո՞ւ պետք է երկրպագել հենց տվյալ մարզիկին: Հոգեբանները պարբերաբար ուսումնասիրում են մարզիկների կյանքը, խաղաոճը կորտում, անհատական պարապմունքները, նրանց սննդակարգին են հետևում և այլն: Կասկած չկա, որ յուրաքանչյուր առաջատար թենիսիստ որևէ հաջողության հասնում է քրտնաջան աշխատանքի միջոցով:
Այսօր կներկայացնենք լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին, ով տիրապետում է այնպիսի որակների, որոնցով դառնում է բոլոր ժամանակների աշխարհի ամենալավ թենիսիստներից մեկը:
«Tennis-i-com»-ը ներկայացրել է 10 առանձնահատկություն, որոնցով նա առանձնանաում է մյուս թենիսիստներից:
Մինչ այդ փոքրիկ ծանոթություն Ռոջեր Ֆեդերերի հետ:
Շվեյցարացի թենիսիտը մենախաղերի արդյունքով աշխարհի առաջին ռակետ է եղել, ռեկորդային 302 շաբաթ, որից 237 շաբաթը անընդմեջ։
Մեծ սաղավարտի տիտղոսակիր, Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթել է 17 անգամ։
Մեծ սաղավարտի մրցաշարերում եզրափակիչ է հասել ռեկորդային 27 անգամ, որից 10-ը անընդմեջ։
Մեծ սաղավարտի բոլոր 4 մրցաշարերում եզրափակիչ է հասել առնվազն 5-ական անգամ, ինչը հանդիսանում է բացարձակ ռեկորդ։
Ընդհանուր հաշվարկով Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթել է ավելի քան 300 անգամ և սահմանել ռեկորդ։
Ուիմբլդոն մրցաշարում եզրափակիչ է դուրս եկել 10 անգամ և հաղթել 7–ում, 2003-2007, 2009, 2012 թվականներին։
ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչ է հասել 7 անգամ և նորից սահմանել ռեկորդ։
6 անգամ հաղթել է ATP ամփոփիչ մրցաշարում։
Կարիերայի ընթացքում վաստակել է ավելի քան 96մլն, դոլլար։
Այժմ 10 առանձնահատկություն Ռոջեր Ֆեդերերի մասին:
1. Ռոջերի խաղը կարելի է համեմատել շվեյցարական հայտնի ժամացույցների հետ ՝ վստահելի, կայուն և հստակ:
2. Ֆեդերերը բոլորից լավ է կարողանում ավելացնել խաղի տեմպը,երբ պահի դրությունը թելադրում է ուժերի ամբողջական կենտրոնացում ամենակարևոր պահերին:Նա պատրաստ է նաև հաջողությամբ այլ ոճի խաղ ցույց տալ,երբ դա անհրաժեշտ է:
3. Ռոջերի աշխատանքը ոտքերով անզուգական է: Նա կարողանում է շատ լավ և անաղմուկ տեղաշարժվել կորտում ի տարբերություն Ռաֆայել Նադալի, ում առանձնահատկություններից մեկնը հենց աղմուկով խաղալն է, իսկ Ֆեդերերը երբ շարժվում է կորտում կարծես լողա մի ծայրից մյուսը:
4. Ռոջերը շնորհված է հիանալի արագությամբ, հրաշալի ներքին ձայնով և համակարգվածությամբ: Հազվադեպ է պատահում, որ սկզբում դանդաղաշարժ թենիսիստը դառնում է այդպես արագաշարժ: Արագությունն ու ճկունությունը Ռոջերին տրված է բնությունից:
5.Ֆեդերերը հասկանում է խաղի երկրաչափությունը այնպես, ինչպես ոչ ոք: Նա իրականացնում է զարմանալի հետագիծ ունեցող ճշտգրիտ հարվածներ կորտի ցանկացած կետից: Նա կարծես պրոֆեսիոնալ շախմատիստ լինի, ով կանխագուշակում է մրցակցի քայլերը:
6. Չնայած այն բանի, որ Ռոջերի հարվածները ոչ այդքան ուժեղ են, ունեն բավական բարձր ճշգրտություն, որոնց շնորհիվ Ֆեդերերը շատ միավորներ է վաստակում էյսերի միջոցով: Զարմանալի չէ, որ նա ներառված է լավագույն 10 հարված կատարողների ցուցակում, ընդ որում ՝ թենիսի ամբողջ պատմության մեջ:
7. Չնայած այն հանգամանքին, որ Ֆեդերերը շատ գացմունքային է, հա շատ հազվադեպ  է ցույց տալիս իր զգացմունքները, միշտ կարողանում է պահպանել հավասարակշռությունը, ինչը շատ կարևոր է մրցակցության մեջ:
8. Ֆեդերերը կարողանում է  դեն նետել բոլոր շեղող հանգամանքները և կենրոնանալ գնդակի վրա, ինչը շատ է օգնում նրան, նույնիսկ այն ժամանակ, երբ  մի քանի միավոր զիջում է մրցակցին: Թենիսիստի համար ամենակարևոր պայմանը վերահսկողությունն է սեփական անձի նկատմամբ, որով էլ օժտված է Ռոջերը:
9. Ֆեդերերը հայտնի է իր ջենթլմենությամբ, իրեն հատուկ արժանապատվությամբ և քաղաքավարությամբ: Ֆեդերերը իրեն միշտ դրսևորում է շատ արժանապատիվ անկախ նրանից, թե ինչ է կատարվում թենիսի կորտում:
10. Նա գրագետ ձևով բաշխում է իր ուժերը ողջ խաղաշրջանի ընթացքում՝ պահպանելով էներգիայի անհրաժեշտ պաշարները, ինչը թույլ չի տալիս վնասվածքներ ստանալ:

 

Տաթև Նադարյան

4-րդ կուրս

 

Կիսվել