ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՄԵԾԱՑՆԵԼՆ Է

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՄԵԾԱՑՆԵԼՆ Է

2464

Դաստիարակության հիմնական նպատակը նոր ծնված երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է:Դաստիարակությունից է կախված երեխայի ընկալումը շրջապատող իրականության հանդեպ, նրա հարաբերությունները իր և շրջապատող մարդկանց հետ: Երեխաների  դաստիարակության մասին այսօր կզրուցենք հոգեբան Հասմիկ Հակոբյանի հետ:

– Ասում են` երեխայի բնավորությունը ձևավորվում է դեռ  սաղմնային վիճակից, և այն կախված է կնոջ հոգեվիճակից և վարքից. ինչպե՞ս է այն անդրադառնում երեխայի վրա:

Պրենատալ հոգեբանությունը թույլ է տալիս մեզ ասել, որ երեխան սերտորեն գտնվում է ոչ միայն ֆիզիոոլգիական այլ նաև հուզական կապվածության մեջ մոր հետ, դրա համար կարևոր է, որ կինը ոչ միայն վերահսկի իր սննդի, այլ նաև հուզական ոլորտը: Փորձերը ցույց են տալիս, որ ադ ժամանակահատվածում անհրաժեշտ է ապահովել երեխայի համար հանգսիտ և ապահով միջավայր. լսել հանգստացնող կամ դասակն երաժշտություն, զբաղվել յոգայով կամ հատուկ մարմնակրթութայամբ և իհարկե ունենալ հոբբի, ինչը բնականաբար դրական է ազդում փոքրիկի առողջ ձևավորման վրա: Քիչ չեն դեպքերը, որ երեխան հետագայում կարող է դառնալ մայրիկի սիրելի գործի շարունակողը, բնականաբար սա մեզ առավել մտածելու տեղիք է տալիս ուշադիր գտնվել այն ամենի նկատմամբ,  ինչը այդ ընթացքում շրջապատում է իրենց:

Այսինքն երեխայի նկատմամբ հոգատաուրությունը  սկսվում է դեռ այդ շրջանից, իսկ այդ ուշադրությունը հետագայում չի՞ վնասի երեխային:

-Ցանկացած տարիքում էլ գերխնամքը կարող է հանգեցնել բավական լուրջ խնդիրների, օրինակ` երեխան դառնում է անինքնուրույն, նևրոտիկ, ծայրահեղ դեպքում կարող է նույնիսկ հոգեկան ծանր հիվանդության պատճառ դառնալ: Դրա փոխարեն` ռուսները անտարբեր են իրենց երեխաների նկատմամբ, ինչը ծայրահեղություն է, իսկ լավագույն տարբերակը  այդ երկուսի միջինն է:

Հաճախ  ծնողները վախենալով, որ երեխաները կսխալվեն, սխալ որոշումներ կկայացնեն, իրենք են որոշում նրանց փոխարեն: Ինչպիսի՞ հետևանք կարող է դա ունենալ երեխայի համար:

-Առհասարակ ոչ ոքի փոխարեն չի կարելի որոշումներ կայացնել: Ծնողների և երեխաների միջև կոնֆլիկտը հիմնականում դրանից է առաջանում, երբ ծնողներն են ծրագրավորում երեխաների կյանքը, նրանք են որոշում, թե երեխան ում պետք է սիրահարվի, ինչ մասնագիտություն պետք է ընտրի, որտեղ պետք է աշխատի և այլն:

Փաստորեներեխաներին  դաստիարակելիս անհնա՞ր է խուսափել ծնողերեխա «պատերազմներից»:

-Անհնարին ոչինչ չկա, ուղղակի պետք է հասկանալ, որ դաստիարակության իմաստը երեխաներին ինքնուրույն մեծացնելն է, մինչդեռ ծնողները հակառակն են անում, նկատի ունեմ, որ ծնողը ուզում է, որ երեխան շատ ուտի, որ երեխան չմրսի, որ երեխան ամեն ինչ ճիշտ անի` փողոցը ճիշտ անցնի և այլն, մինչդեռ պետք է թույլ տալ, որ նա ինքը դրանք հասկանա ու ձևավորվի որպես հասարակության առանձին անհատ:

Մեր  իրականության  մեջ կարծես ընդունված է, որ երեխայի դաստիարակությամբ ավելի շատ  զբաղվում է մայրը, քան հայրը: Ինչպե՞ս դա կարող է անրադառնալ երեխայի վրա:

– Հոր դաստիարակության բացակայությունը ողբերգական հետևանքներ կարող է ունենալ թե´ տղայի, թե´ աղջկա դաստիարակության գործում, մասնավորապես` տղայի դեպքում առնականության պակասի, իսկ աղջկա դեպքում` առնականության մոդել չունենալու մեջ:

Ձեր կարծիքով  ներկայումս, ո՞րն է երեխաների դաստիարակության  մեջ ամենամեծ սխալը կամ բացթողումը:

-Սխալները անշուշտ շատ են, որոնցից մի քանիսը արդեն նշեցինք, բայց իմ կարծիքով ամենամեծ սխալներից մեկը սեռական դաստիարակության պակասը կամ բացակայությունն է` նամանավանդ հայ իրականության մեջ, որտեղ եթե նույնիսկ երեխան խոսի, դա կբարկացնի ծնողին:

Վերջում ի՞նչ խորհուրդ կտայիք «ծնողների դաստիրակության ձեռքին տառապող» երեխաներին:

– «Ծնողների դաստիրակության ձեռքին տառապող» երեխաներին  խորհուրդ կտամ դիմել մանիպուլացիայի, օրինակ` ցույց տալ, որ ամեն ինչ կանես իր ասածով, բայց որոշումներ ինքնուրույն կայացնել:

 

Մերրի Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել