ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՇԽԱՐՀԸ

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՇԽԱՐՀԸ

1881

Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող կովկասյան կոլորիտով աչքի ընկնող կառույցն առաջին հայացքից է գրավում անցորդներին: 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ (1990), Ուկրաինայի ժողովրդական արտիստ (1990) Սարգիս Հովսեփի Փարաջանովը (բոլորին հայտնի Սերգեյ Փարաջանովը) իր ժառանգության մեջ ամփոփել է Կովկասի բազմազանությունը: Ուկրաինացի կինոօոպերատոր, լուսանկարիչ Յուրի Հարմաշը հպարտությամբ նշում է, որ շուրջ 100 լուսանկար ունի Փարաջանովից, որոնցից յուրաքանչյուրը թանկ ու նվիրական հուշերի վկայություն է:

Հնարավոր չէ հայ լինել ու Չլինել Փարաջանովի տուն-թանգարանում՝ հասկանալու նրա մեծությունը, առանձնահատուկ և ֆանտազիաներով հարուստ արվեստը: Տուն-թանգարանի բոլոր անկյուններում Փարաջանովն է՝ արտացոլված իր աշխատանքներում: Առանց ուղեկցորդ-գիդի երևի անհնար կլինի հասկանալ Փարաջանովի աշխատանքների ասելիքը. հակառակ դեպքում ժամերով կարող ես արձանի նման լուռ կանգնել մի աշխատանքի դիմաց, ու այդպես էլ չհասկանալ ներկայացված աշխատանքի իրական ասելիքն ու գաղափարը: Եվ այսպես, փոքրիկ ճամփորդություն փարաջանովյան աշխարհում ուղեկցորդ Գիդի՝ Ներսեսի հետ: Առաջին աշխատանքները, որոնք նա ներկայացրեց՝ Փարաջանովի ընտանեկան լուսանկարներն էին, դրանց պատմությունը, բայց առավել ուշագրավը Փարաջանովի հոր լուսանկարներն էին, հոր լուսանկարներից ոչ մեկը ամբողջական չէին, պատռված լուսանկարներ էին՝ մասերով ներկայացրած: Ներսեսն ասեց, որ Փարաջանովի կինն է պատռել նրա հոր բոլոր լուսանկարները, ու Փարաջանովին մնացել է հոր պատկերը՝ մասնատված: Ոչինչ չէր մնում նրան անելու, քան ֆանտազիաներով ամբողջացնել հոր լուսանկարները:

Հետո միանգամից տեղափոխեցինք տիկնիկների աշխարհ: Ամեն մի տիկնիկը նվիրված մի իրական §Մարդ-տիկնիկի¦, բայց շատ տպավորեց տիեզերագնաց Յուրի Գագարինին նվիրված տիկնիկը՝ փոքրիկ երեխայի դեմքով, աչքերով, մարմնով, միայն հագուստից կարող էինք եզրակացնել, թե ում է այն նվիրված: Այն հարցին, թե ինչու էր պատրաստած երեխա՝ Ներսեսը պատասխանեց.
-Սրանով Փարաջանովը ուզում էր ասել, որ տաղանդավոր ծնվում են, այլ ոչ թե դառնում: Նման մեծությունները մեծությունը ձեռք չեն բերում, այլ ունենում են իրենց ներսում:
Հաջորդիվ տեսա Փարաջանովին, ում ետևում հայկական եկեղեցի էր, հագին ուկրաինական համազգեստ, իսկ շուրջը Վրաստանի հիշողություններից մի որոշ հատված: Ներսեսը պատմեց, որ այդ նկարը Փարաջանովի էությունն է: Նա ասում էր, որ երեք հայրենիք ունի՝ Վրաստանը, ուր ծնվել է, Ուկրաինան, ուր ստեղծագործել է և Հայաստանը, ուր ուզում էր մահանալ:
Անտարբեր չէինք կարող անցնել նրա Մոնա Լիզա կոչվող լուսանկարների շարքից: Այստեղ Մոնա Լիզայի կերպարը ներկայացված է տարբեր ձևերով: Փարաջանովը վաղուց է քննադատության արժանացել այդ շարքի համար, բայց հանգստացրել է քննադատողներին, ասելով, որ հայտնի Մոնա Լիզա կտավը արվեստ է, նա դրան չի դիպչում, սա իր Մոնա Լիզան է, և ներկայացնում է այն ինչպես ուզում է:
Ընդհանուր առմամբ թանգարանում ցուցադրված են շուրջ յոթ հարյուր նմուշ, որոնք արտացոլում են Փարաջանովի ստեղծագործական ուղին տարբեր հատվածներում: Հավաքածուի հիմնական մասը նրա աշխատանքներն են՝ էսքիզներ, գլխարկներ, տիկնիկներ, ինչպես նաև Թբիլիսսի տնից բերված կենցաղային ու անձնական շատ իրեր: Փարաջանովի էսքիզները զարմացնում են իրենց մեջ ներառված նյութերի ու իրերի բազմազանությամբ, որոնք առանձին-առանձին կթվան անպետք, թափելու ենթակա իրեր, բայց արի ու տես, որ տաղանդավոր մարդը տաղանդավոր էր նաև այս դեպքում….ամենաանպետք իրերից, կոտրված ապակիներից, կտորներից, նկարներից ստեղծում էր մի անիրական արվեստ: Հայտնի է, որ Փարաջանովի հարազատները, ընկերները, բարեկամներըն ու ծանոթները չէին նետում կոտրված իրերը, դրանք տալիս էին Փարաջանովին՝ վստահ լինելով, որ դրանցից մի նոր բան է ծնվելու:

Ներսեսը մեզ պատմեց, որ Փարաջանովն ունեցել է անիրական ֆանտազիա. մենք տեսանք նրա կնոջ նկարը դաշնամուրի առջև նստած, ով ըստ Փարաջանովի՝ ամեն առավոտ դաշնամուր էր նվագում, բայց իհարկե սա սուտ էր, սա ևս նրա ֆանտազիան էր, նրա կինն անգամ երաժշտական կրթություն չուներ: Հեղինակը տարբեր առիթներով ասում էր, որ ինքը պրոֆեսիոնալ նկարիչ չէ և կոչ էր անում իրեն անվանել արվեստի սիրահար, իսկ իր ստեղծագործությունների մասին ասում էր, որ ոչ մի նոր բան չի հորինել, այդ ամենը կա բնության մեջ:

Թանգարանի երկու սենյակներից երկուսում վերականգնվել են նրա Թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին կահավորանքի որոշ հատվածներ: Այստեղ կարող ենք դիտել նրա նկարահանած մի շարք ֆիլմերից կադրեր ու սցենարներից հատվածներ՝ լուսանկարների տեսքով: Ֆիլմերից առավել Հայտնին §Նռան գույն¦-ն է, որտեղ չկա տեքստ, սցենար, կա միայն խճանկարների տեսքով արված կադրեր, որոնք Միջնադարյան Հայաստանի ամբողջական պատկերացումն են:

 

 

Ռուզան Գաբրիելյան

4-րդ կուրս

 

Կիսվել