ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՍԵՆՋԵՐՆԵՐԻՑ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԻՍ ԵՆ VIBER-ԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՍԵՆՋԵՐՆԵՐԻՑ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԻՍ ԵՆ VIBER-ԻՆ

1680

Հայաստանում վայբերից օգտվողների թիվը գերազանցում է մնացած մեսենջերներից օգտվողների թվին: Ըստ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝  փորձաքննությունների արդյունքում պարզ է դարձել, որ  հայերը, Վայբեր ծրագիրն ի տարբերություն WhatsApp-ի եւ messenger-ի, ավելի շատ են ներբեռնել իրենց հեռախոսներում:

«Եթե համեմատվենք մեր հարեւան երկրների հետ, մեսսենջերների ընտրության ակնհայտ տարբերությունը կտեսնենք: Եթե մեզ մոտ ամենատրածվածը Viber-ի կիրառությունն է, ապա մեր հարեւան երկրներից օրինակ՝ Ադրբեջանում ավելի մեծ տեղ են տալիս WhatsApp-ին, իսկ Վրաստանում հենց ՝ messenger-ին»,- նշում է Սամվել Մարտիրոսյանը:

Վերջին տարիներին մեսսենջերները մեծ տարածում են գտել: Օրինակ՝ WhatsApp-ից օգտվողների թիվը մոտ 350 հազար է եւ  հավասար է ֆեյսբուքից օգտվողների թվին: Հիմնականում մեսսենջերներից օգտվում են երիտասարդները: Մեդիափորձագետի խոսքերով` ի տարբերություն մեսսենջերների, սոցցանցերը ընդհանրացված են եւ մարդիկ, ովքեր ցանկանում են ուղղակի հաղորդագրություններով փոխանակվել՝ ի տարբերություն սոցկայքերի չեն հանդիպում ծանոթների գրառումների, մեկնաբանությունների, խոհերի, հրապարակած նկարների: 21 ամյա Սոնա Կարապետյանը արդեն մեկ տարի է գրեթե չի օգտագործում ֆեյսբուք. «Շատ հազվադեպ եմ մտնում իմ ֆեյսբուքյան էջ: Messenger-ից եմ օգտվում, պատասխանում եմ հաղորդագրություներիս եւ վերջ»:

Վեջերս մեծ գոհունակության ալիք բարձրացրեց ֆեյսբուքի վեբ տարբերակների ստեղծումը: Այս ամենը հնարավորություն տվեց ոչ միայն հեռախոսով, այլ նաեւ համակարգչով ներբեռնել մեսենջեր եւ օգտվել: Աուդիո, վիդեո զանգեր, նկարներ եւ տեսանյութեր ուղարկելու հնարավորությունը, մեսսենջերներից օգտվելու գայթակղությունը մեծացնում է:

Չնայած այս ամենին՝ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան խոսքերով սա դեռ չի նշանակում, որ ֆեյբուքը եւ մնացած կայքերը իրենց տեղը զիջել են մեսենջերներին, քանզի սրանք էլ ունեն իրենց մշտական օգտվողները:

«Եթե մեսսենջերներից օգտվողների թիվն ավելացել է, մենք չենք կարող եզրակացնել, որ սոց կայքերը սպառել են իրենց: Շատ հնարավորություններ, որոնք ունեն սոցցանցերը, չեն ստեղծվել մեսսենջերների համար: Այդ իսկ պատճառով մենք առաջինի առավելությունը չենք կարող համարել ֆեյբուքի հաշվին»,- եզրափակեց մեդիափորձագետը:

 

Լուսինե Թադևոսյան

4-րդ կուրս

Կիսվել