ՄԵՐ ՕՐԵՐԻ ՊԱԳԱՆԻՆԻՆ

ՄԵՐ ՕՐԵՐԻ ՊԱԳԱՆԻՆԻՆ

1602

Հանրահայտ ջութակահար, վիրտուոզ Նիկոլո Պագանինին պատմության մեջ մնացել է որպես միակ երաժիշտը, ով նվագել է ջութակի մեկ լարի վրա: Այսօր աշխարհում կա ևս մեկ վիրտուոզ, ով ոչ պակաս վարպետորեն նվագում է Պագանինիի նոտաներով. գերմանացի ջութակահար Դևիդ Գարետ:

«Մեր օրերի Պագանինի» այս անունը նա ստացել է «Պագանինի: Սատանայի ջութակահարը» ֆիլմից հետո, որտեղ մարմնավորում էր հայտնի իտալացուն՝ նվագելով նրա բազմաթիվ սիրված գործեր:

Գարետը հետապնդում է նպատակ՝ երիտասարդների մոտ հետաքրքրություն առաջացնել դասական երաժշտության հանդեպ: Նա սինթեզում է դասական երաժշտությունը ջազի և ռոքի հետ: Դևիդը ջութակով նվագում է այնպիսի հանրահայտ ռոք բալլադներ, ինչպիսիք են «Nirvana-Smeels like teen spirit», «The Beatles- Yesterday», «David Guetta-Dangerous», «Michael Jackson-Smooth criminal»:

Հետաքրքրական է, որ 11 տարեկանում Գարետը ստանում է իր առաջին Ստրադիվարիուս ջութակը Գերմանիայի նախագահ Ռիխարդ ֆոն Վայցզեկկերի կողմից` որպես հարգանքի նշան, նրա մոտ ելույթ ունենալուց հետո։

Ներկայումս հանրահայտ գերմանացի ջութակահարը իր «Explosive» համերգային շրջագայությամբ հանդես է գալիս աշխարհի տարբեր բեմերում:

 

Լիլիթ Հայրապետյան

4-րդ կուրս

Կիսվել