ՄԵԿ ՏԱՆԻՔԻ ՆԵՐՔՈ

ՄԵԿ ՏԱՆԻՔԻ ՆԵՐՔՈ

1468

Մեր զուցակիցն է հաղորդավար, պրոդյուսեր Էրիկ Բարսեղյանը: 2012 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական իստիտուտի Ուսանողական թատրոնի տնօրենն է: Հիմանադրել, ղեկավարել և որպես պրոդյուսեր կազմակերպել է բազմաթիվ փառատոններ («Գիսանե» 2008թ), («Թատրոն իքս» 2009-2011թթ), («Reading Fest» 2012), («Այվազյանական» 2013թ): Նրա գլխավորած «Արտ Ֆեստ» երտասարդական միջազգային փառատոնը ամենահայտնին և տարածվածն է հանրության շրջանում: Էրիկ Բարսեղյանը փառատոնը հիմանադրել և տնօրինում է 2013 թվականից: Մինչ 2017 թվականը փառատոնը համարվել է «բաց»: Նմանօրինակ փառատոնների շրջանակներում ընդունվում են բոլոր ստեղծագործությունները: Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես փառատոնը կրելու է «Մեկ տանիքի ներքո» խորագիրը, որը կոչվելու է «Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային 5-րդ փառատոն: Էրիկ Բարսեղյանի հետ զուցեցինք «Արտ Ֆեստի» այս տարի կազմակարպվող միջոցառումների և նորությունների մասին:
-Ինչպե՞ս հղացավ «Արտ Ֆեստ» փառատոնի ստեղծման միտքը: Արդյոք պահանջարկ կար:
-Փառատոնը հիմնադրել ենք ես և իմ լուսահոգի ուսուցիչը, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԵԹԿՊԻ նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանը: «Արտ Ֆեստ» փառատոնի ձևաչափը հայաստանյան մշակութային կյանքում բացառիկ է նրանով, որ ընդգրկում է արվեստի տարբեր ճյուղեր միասին` թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, դիզայն-դեկորատիվ կիրառական արվեստ և կերպարվեստը իր բոլոր ճյուղավորումներով` քանդակագործություն, լուսանկարչություն, գեղանակրչություն, գրաֆիկա, բատիկ, մանրանկարչություն և այլն: Փառատոնի կարևորության և հիմնադրման մասին է վկայում նաև տարեց տարի ավելացող մասնակիցների թիվը և երիտասրդների ակտիվությունը:
-Ովքե՞ր կարող են դիմել «Արտ Ֆեստ»-ին: Կան արդյոք որոշակի սահմանափակումներ:
-Կարող են դիմել 16-30 տարեկան ստեղծագործ երտասարդները, որոնց աշխատանքները ստեղծվել են կամ հրապարակվել 2016թ հունվարի 1-ից հետո: Այս սկզբունքը կարևորվում է այնքանով, որ փառատոնի նպատակային հիմնադրույթներում նշվում է՝ բացահայտել նոր անուններ և տարվա ստեղծագործական ձեռքբերումները։ Սա ենթադրում է, որ մենք մշտապես փնտրում ենք նորույթ, որպեսզի հետագա զարգացման ճանապարհ հարթենք երիտասարդ ստեղծագործողի համար։ Փառատոնի ձևաչափն այս տարի վերափոխվել է, այն այլևս չենք կարող համարել «բաց», քանի որ տեղի է ունեցել նախընտրական փուլ, որը հաղթահարել են, ասենք, առավել ստացված, գեղարվեստորեն հասուն և մրցունակ ստեղծագործությունները:
-Ե՞րբ է սկսվելու և ավարտվելու փառատոնն այս տարի:
-Այս տարի հայտերի ընդունումն ավարտվել է 2017թ. մարտի 5-ին և մարտի 10-ից մեկնարկել են թատերական ներկայացումների դիտումները: Իսկ փառատոնի մրցութային՝ հիմնական շրջանը հունիսի 8-18-ն է, երբ յուրաքանչյուր օր տեղի կունենա մեկ ոլորտի մրցույթ։
-Յուրաքանչյուր տարի փառատոնը հանդես է գալիս որևէ նորամուծությամբ: Ո՞րն է այս տարվա նորությունը:
-Այս տարի հիմնական ոլորտներին ավելացել է Գրականության ոլորտը, ընդ որում այս ոլորտում կարող են դիմել մինչև 35 տարեկան անձինք, քանի որ մասնագիտական հանձնախմբի որոշմամբ հասուն գրականությունն ենթադրում է տարիքային ավելի բարձր շեմ: Մյուս նորությունը փառատոնի մասնագիտական հանձնախմբում է, այս տարի ժյուրիի կազմում ընդգրկված են նաև միջազգային ներկայացուցիչներ: Բացի տեղական 31 հոգուց բաղկացած ժյուրիից, այդ կազմում կլինեն տանզանիացի մոդել-դիզայներ Բեբի Մելի Սթրոնբերգը, ով հայտնի է նաև որպես Աբբա խմբի մենակատար Անդերսոնի հարսիկ, և շվեդահայ գեղանկարիչ Անաիդ Քեշիշյանը:
-Ի՞նչ է տալիս «Արտ Ֆեստը» երտասարդներին:
-Ինչպես այլ նախագծեր, «Արտ Ֆեստը» ևս մանսակիցներին տալիս է նոր ծանոթություններ, բացի այդ մասնակիցներին փորձում ենք դուրս բերել նաև միջազգային հարթակ:
-Եղե՞լ է արդյոք դեպք, որ «Արտ Ֆեստի» մրցանակակիրը հաջողության հասնի մեկ այլ հարթակում:
-Այո, նախորդ տարի կինոոլորտի մրցանակակիրն արժանացել է ՀՀ Նախագահի երիտասարդ ստեղծագործողների մրցանակին:
-Ըստ Ձեզ, ո՞րն է «Արտ Ֆեստի» գլխավոր ձեռքբերումը:
-Գլխավոր ձեռքբերումներից եմ համարաում այն, որ մենք կարողանում ենք գտնել հետաքրքիր նոր անուններ և մեր լուման ներդնել նրանց մասնագիտական զարգացման համար: Խուսափելով Արտ Ֆեստին հավելյալ կշիռ հաղորդելու միտումից՝ պետք է նկատել, որ փառատոնի մասնակիցների թիվը տարեցտարի աճում է: «Արտ Ֆեստը» նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչների համախմբման հարթակ է: Այսպիսով, մեկ տանիքի ներքո համագործակցում են հայ և արտասահմանցի ստեղծագործ երիտասարդները:
-Ովքե՞ր են փառատոնի կազմակերպիչներն ու աջակիցները, ինչպիսի ֆինանսավորում է ստանում «Արտ Ֆեստը»:
-Փառատոնի կազմակերպիչն է Երիտասարդ ստեղծագործողների միութույնը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Փառատոնը ֆինասվորվում է Երևանի քաղաքապետարանի և Մշակույթի նախարարության կողմից: Բյուջեն, ցավոք, բավարար չէ, բայց, հասկանում ենք կան նաև մի շարք այլ կարևոր հարցեր, բացը փորձում ենք լրացնել մասնավոր հատվածի աջակցությամբ։
-Ի՞նչ մրցանակներ սպասեն հաղթողները:
-Անցյալ տարի փառատոնի կազմակերպիչ Երտասարդ ստեղծագործողների միությունը իրականացրեց մրցանակակիրների մասնագիտական աջակցության ծրագիր: Կինոարվեստի մրցանակակրին տրամադրվեց տեխնիկա` նոր ֆիլմ նկարահանելու համար, կերպարվեստի ոլորտի ներկայցուցիչների համար կազմակերպվեցին ցուցահանդեսներ և այլն: Այս տարվանից Արտ Ֆեստում ընդգրկվեց նաև գրականության ոլորտը՝ մասնավորաբար դրամատուրգիան և կինոսցենարը և այս տարի այն նվիրվելու է արձակագիր Ռուբեն Հովսեփյանի հիշատակին։ Նրա ընտանիքի անդամների կողմից եղավ դրամական պարգև սահմանելու առաջարկ, ինչը մենք ողջունեցինք։
-Փառատոնի ընթացքում զբոսաշրջիկների սպասելու՞ եք:
-Այս տարի կունենանք հյուրեր Ուկրանիայից, Շվեդիայից, Տանզանիայից, Վրաստանից, ՌԴ-ից և Ղազախստանից, որոնց կծանոթացնենք հայոց պատմական սրբավայրերին, բացի այդ, ծրագրում ներառել ենք նաև այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

 

Աննա Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել