ՄԻ ԱՄԲՈՂՋ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱԳՈՒԼԻՍ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ՄԻ ԱՄԲՈՂՋ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱԳՈՒԼԻՍ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

2247

Գեղանկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու տունը, թեև պաշտոնապես  թանգարանի կարգավիճակ չունի, մշտական այցելուների պակաս չի զգում: Առաձնատանը, որի դռները մշտապես բաց են բոլոր ցանկացողների առջև, ներկայացված են նմուշներ հին հայկական մշակույթի գրեթե բոլոր տարրերից: Այդ թվում՝ Վանի, Երևանի, Սասունի, Մուշի տասնյակից ավելի տարազներ, որոնց պահպանման ու սերունդներին փոխանցման տարբեր միջոցներ է առաջարկում գեղանկարչուհին:

Ինչպես նշեց Ագուլեցու դուստրը՝ Աստղիկը, ով այցելուներին սիրով ներկայացնում է թանգարանի նմուշներն ու դրանց նախապատմությունները,  իր մայրը նոր շունչ տվեց ստվերում մնացած տարազներին ու սկսեց առօրյա կյանքում կրել դրանք, որքան էլ որ անսովոր կթվար:  Նույնը սերմանեց նաև երեխաների մեջ:

Ակամա տուն-թանգարում կարելի է տեսնել Նախիջևանից բերված զարդերի մի անբողջ հավաքածու, որոնք 3 տասնյակից ավելի են, Օրդուբադից, Շատախամից հայթհայթված գոտիներ և Ագուլեցու բնօրրան Ագուլիսից ձեռքբերված գլխարկներ ու կախազարդեր, ինչպես նաև հայկական մշակույթի այլ բնօրինակներ, որոնք պարզապես փրկվել են Թուրքիա կամ Ադրբեջան տեղափոխվելուց:
Առանձնահատուկ նմուշներից են Հայաստանի տարբեր մարզերից բերված կարպետները, դարի հնեցում ունեցող գինիները:
Ընդհանուր առմամբ տուն-թանգարանում կան շուրջ 1500 տարատեսակ նմուշներ, զարդեր, զենքեր, կարպետներ:

Թանգարանում կարելի է տեսնել նաև Ագուլեցու սեփական աշխատանքները՝ մանրանկարները, որոնցում պատկերված են հին հայկական տոներն ու ծիսակարգերը՝ մկրտություն, բարեկենդան, ծաղկազարդ, ամանոր և այլն:

Տան տիրուհու խոսքերով՝ ծիսակարգերն ու ասույթները կիսատ կմնային, եթե դրանց հերոսներին ևս կենդանություն չտրվեր, իսկ այս հարցում իր մեծ ներդրումն ունի Լուսիկ Ագուլեցու քույրը՝ Մարիամը, ով արդեն 40 տարի է Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տիկնիկագործ է: Քույրերը միասին պատրաստում են խամաճիկներ ու տիկնիկներ՝ ազգային երպարներով:

Եթե այսքանին ավելացնենք  տուն-թանգարանում հաճախակի իրականացվող միջոցառումները, որոնք անցկացվում են ազգագրական երգի-պարի համույթների մասնակցությամբ, ապա լիովին կամբողջանա այն տպավորությունը, որ մենք գտնվում ենք հայկական մի ուրույն օջախում:

 

Հասմիկ  Չաթալյան

4-րդ կուրս

Կիսվել