ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՆ ԵՐԵՍՈՒՆՆ ԱՆՑ Է

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՆ ԵՐԵՍՈՒՆՆ ԱՆՑ Է

1795

Հայաստանի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` մետրոպոլիտենը, դարձավ 35 տարեկան:

Երևանի մետրոպոլիտենը հիմնադրվել է 1981թ.-ի մարտի 7-ին, բայց մետրոյի տոնը նշվում է ապրիլին։ 35 տարի առաջ այդ օրը Երևանի մետրոպոլիտենի կայարանը բացեց իր հյուրընկալ դռները։ Մարդկանց բազմությունը շարժվեց դեպի մետրո, մուտքերի մոտ հերթեր գոյացան։

Դրամարկղերում մանրը չէր բավականացնում հինգկոպեկանոցների համար, աշխատակիցները պարբերաբար դատարկում էին դրամարկղերը։

Հենց 1981թ.-ի մարտի 7-ին շահագործման հանձնեցին 5 կայարան` «Բարեկամությունը», «Մարշալ Բաղրամյանը», «Երիտասարդականը», «Հանրապետության հրապարակն» ու «Սասունցի Դավիթը»։ «Շենգավիթ» կայարանը բացվեց ավելի ուշ`1984թ.-ին, 1986թ.-ին` «Գարեգին Նժդեհ հրապարակը», 1989թ.-ին` «Զորավար Անդրանիկը», իսկ 1997թ.-ին` «Չարբախ» կայարանը։

Այսօրվա դրությամբ մետրոպոլիտենում գործում է 10 կայարան, երկաթգծերի երկարությունը կազմում է 12,1 կմ, սպասարկվում է 45 վագոն։

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, վերջին տարիներին Երևանի մետրոպոլիտենում ներդրումային նախագծերի շրջանակում զգալի աշխատանքներ են կատարվել գնացքների անխափան շարժումն ապահովելու և, ամենագլխավորը, անվտանգ և հարմարավետ ուղևորափոխադրման համար։

Հետագայում Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ կանցկացվեն, ինչը հնարավորություն կտա առաջիկայում նորացնել կայարանները։

Ժամանակին ստորգետնյա շինարարության ոլորտում հայտնի մասնագետ Լեոնիդ Հարությունովը նշել է. «Մետրոյի հետագա զարգացումը տեղի կունենա հետևյալ սխեմայով։ «Բարեկամություն 2» կայարանից գիծը պետք է շարունակվի երկու ուղղությամբ։ Կենտրոնում` Լենինի պողոտայի և Ամիրյան փողոցի հատվածում պետք է կայարան լինի և Կոմիտասի պողոտայով հասնի մինչև «Լամբադա» կամուրջ»։

 

Հասմիկ Չաթալյան

4-րդ կուրս

Կիսվել