«Հայ հերոսուհի կանայք» պատմագիտական երկհատորյակը կազմելիս ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսորն օգտվել է Ռուբեն Տեր-Մինասյանի հուշերից, արխիվային նյութերից: Նա պատմում է հերոսուհի Շաքեի և նրանց քույրերի մասին, որոնցից մեկը իր պապի մայրն է եղել:
Էդիկ Մինասյան. «Կանայք նվիրյալներ եղան և կռվեցին ոչ միայն իբրև ուսուցիչ, այլև ցեղասապանության առաջին տարիներին դաստիարակեցին մի ամբողջ սերունդ, ազատագրական պայքարի աստղաբույլ»:
Պատմաբանը ներկայացնում է 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկիզբն ընկած շրջանում հայ-ազատագրական պայքարներին մասնակցած հերոսուհի կանանց, ովքեր, ըստ հեղինակի, հերոսություն են ցուցաբերել բոլոր այն իրադարձությունների ժամանակ, երբ հարկ է եղել պահպանել տունը, օջախը, հայրենիքն ու արմատները:
Ստելլա Պետրոսյան
4-րդ կուրս