ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԵՏ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՀԵՏ

1460

Վարչապետը սիրիահայերի հետ հանդիպման ժամանակ նշում է, որ Հայաստանն արագ փոփոխվող աշխարհում ինքնադրսևորվելու և դիմակայելու պահանջ ունի: Նա այդ պահանջը բավարարելու համար ունի հաստատված մի քանի ծրագրեր: Ծրագրերում առաջնահերթային է ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև այլերկրացիների համար բաց, թափանցիկ միջավայրի ստեղծումը. այստեղ անհատը կկարողանա ազատ ստեղծագործել և ներդրումներ կատարել:

-Ինչ-որ ոլորտներում արդյունավետության պակասը հուշում է մեզ, որ պետք է կատարել  բարեփոխումներ: Սիրելի սիրիահայեր, ձեր ծրագրերին զարկ տալուն պատրաստ ենք ամբողջովին, մեր մաքսիմալ օժանդակությամբ,-ասում է վարչապետը:

Հանդիպմանը ներկա  էր նաև Իրաքից հայ: Նա իր խոսքում նշեց այն հանգամանքի մասին, որ մեծագույն տարբերություն է դրվում սիրիահայերի և իրանահայերի միջև. «Իրաք-ամերիկյան պատերազմի պատճառով զանգվածային խմբեր, ստիպված թողնելով տուն, տեղ, աշխատանք, երազանք, ապահով երկինքներ սկսեցին որոնել: Ոմանք հնարավորություն ունեցան հաստատվել իրաքիյան Քուրդստանի մեջ, ոմանք կայանեցին արաբական երկրներում, զգալի մասն էլ` մայր հայրենիքում»: Ըստ նրա` զանգվածային այս շարժը Հայաստան կարծես թե անակնկալի բերեց իշխանություններին, որոնք պատրաստ չէին և փորձառություն չունեին ընդունելու նման հոսք: Հայրենիք գաղթածների թվում էր նաև իր ընտանիքը. նրա համար առանցքային խնդիր դարձավ ստեղծված իրավիճակը:
Նա վարչապետին մասնավորապես դիմում է լեզվի, կենցաղի,ուսման և աշխատանքի հարցերով: Նրա համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում մեծ ուշադրություն հատկացվի իրաքահայերին արևմտահայերեն սովորեցնելուն:

2007 թվականին մի խումբ իրանահայ նախաձեռնեց ստեղծելու ՀԿ-ներ, նրանց ուրախությունը կրկնապատկվեց, երբ 2008-ին ստեղծվեց Սփյուռքի նախարարություն.
մեծ աշխատանքներ տարվեցին  նաև հայրենադարձության աշխատանքներ իրականացնելու գործում:
Վարչապետն ավելացնում է, որ, չնայած այս ամենին, նրանք վերադարձի ծրագիր չունեն, ներդրումներ անելու կոչեր չեն եղել: Նա դիմում է բոլոր այն մարդկանց` փորձը, որ ունեն մշակույթի գործիչները, բժիշկներն ու իրավաբանները, կարող են մեզ փոխանցել. այսպիսով կգործենք փոխհամաձայնեցված:

Ըստ Կարեն Կարապետյանի` զգացմունքներ, ինքնահաստատում կարող են ստեղծվել սիրիահայերի շրջանակում այն պայմաններում, երբ նրանք իմանան, որ Հայաստանում ամեն ինչ կարգին է:

 

Ստելլա Պետրոսյան

4-րդ կուրս

Կիսվել