Ժամանակակից աշխարհում գրեթե բոլոր պետությունները ցանկանում են իրենց մրցակցային դիրքը գրավել համաշխարհային շուկայում՝ ստեղծելով առավել ներկայանալի կերպար: Այս հարցում կարևոր են երկրի բրենդի ստեղծման և բրենդավորման աշխատանքները: Հայաստանի ազգային բրենդի մշակման հետ կապված հարցերի մասին զրուցեցինք GK Brand ամերիկյան մարքետինգային գործակալության տնօրեն Վազգեն Քալաջյանի հետ: Հիշեցնենք, որ 2014 թվականին ՀՀ Կառավարության և ամերիկյան ընկերության միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ ազգային բրենդ ստեղծելու վերաբերյալ: Ծրագիրն ամբողջությամբ կատարվել է, և դրա մասին զեկույցները ներկայացվել են ՀՀ կառավարությանը։
Մարքետինգային ընկերության տնօրենի գնահատմամբ՝ 2014 թվականի ներդրումներից հետո լավ արդյունքներ կան. «2014-2015 թվականների ընթացքում ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից հաջողությամբ ավարտվել են «Երկրի ապրանքանիշի» բոլոր աշխատանքները։ Ոլորտի 35-ից ավելի համաշխարհային փորձագետների թիմի կողմից մշակվել է բրենդավորման ծրագիրը, իսկ 40-ից ավելի երկրներում կազմակերպվել են իրազեկող կոնֆերանսներ, հետազոտություններ ու հարցազրույցներ բիզնեսի, ֆինանսների, զբոսաշրջության շահագրգիռ կողմերի հետ՝ մասնավորապես ոչ հայերի և սփյուռքահայերի շրջանում»:
Վազգեն Քալաջյանը մեզ ներկայացրեց նաև իրենց կատարած ծրագրերը, որոնք ավարտելուց հետո ներկայացվել են կառավարությանը.
- Հայաստանի ընկալման գլոբալ հետազոտություն
- Երկրի ապրանքանիշի հետազոտության զեկույց
- Երկրի ապրանքանիշի ռազմավարության սցենարներ
- Երկրի ապրանքանիշ (թեստ հիմնական շահագրգիռ կողմերի հետ)
- Երկրի ապրանքանիշի տեսողական ինքնության համակարգ
- Երկրի ապրանքանիշի կայք և հավելվածների ձևավորում
Բոնուսային նախագծեր Pro-Bono՝
- Երկրի ապրանքանիշի թվային ակտիվացման պլան
- Երկրի ապրանքանիշի ակտիվացման պլան
- Երկրի ապրանքանիշի շուկայավարում՝ գումարած իրականացման պլան:
- Լրացուցիչ գաղափարները, որոնք բխեցին ուսումնասիրությունից։ Դրանք ներառում էին․
- Կառավարության քաղաքականություն և ծրագրեր,
- Ազգային տեսլական, առաքելություն, արժեքներ՝
- Ռազմական (Հոլանդական զինված ուժերի համար մեր արածի օրինակները)
- Կիբերտեխնոլոգիա, սենսորային տեխնոլոգիա, մեքենաներ, շինարարական մեքենաներ, արբանյակային տեխնոլոգիա, անօդաչու սարքերի տեխնոլոգիա
- Շախմատի երկիր
- Վերակենդանացնող գյուղեր. նոր գյուղ
- Սփյուռքը վերաակտիվացնելու և ներուժը վեր հանելու արշավ
- Հարկային խթաններ
- Գիտական քաղաք – Տեխնոլոգիա – Խելացի քաղաք
- Վերափոխում – Կրթություն – Գիտելիքի քաղաք
- Հայկական գլոբալ ապրանքանիշերի գաղափար (բացառությամբ սննդի, կոնյակի, գինու)
- Եկեղեցական և քրիստոնեական ուխտագնացության ապրանքանիշեր
- Կոռուպցիայի հաղթահարում և ներգաղթ
- Ցեղասպանության ոգեկոչման ռազմավարություն
- Գիտություն և թանգարաններ
Մեր զրուցակիցն ասաց, որ կատարված աշխատանքների արդյունքները ՀՀ նախկին կառավարության կողմից ամփոփվել են, և տրվել է դրական գնահատական:
Ընկերության տնօրենի համոզմամբ, սակայն, մեկ այսպիսի ծրագիրը բավարար չէ, որպեսզի բրենդավորման աշխատանքները համարվեն ավարտված: Հարցին, թե որ ոլորտում է հատկապես նպատակահարմար զարգացնել ազգային բրենդինգը, և ինչ է պետք նոր ծրագրերի ստեղծման համար, ընկերության տնօրենը պատասխանեց. «Մեր գլոբալ հետազոտությունը նախատեսել էր մի քանի շատ արդի ոլորտներ`արագացնելու Հայաստանի համար ուժեղ Երկրի ապրանքանիշի ստեղծումը: Բոլոր մանրամասները գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը ներկայացրած զեկույցներում»:
Մարքեթինգային ընկերության տնօրենը կարծում է, որ հատկապես պատերազմից հետո շատ խելամիտ կլինի վերսկսել ազգային բրենդի ստեղծման աշխատանքները․«Լավ կլինի, որ ներկայիս կառավարությունը նախաձեռնի և կոչ անի մեզ՝ վերսկսելու ազգային բրենդի մշակման աշխատանքները»:
Ըստ Քալաջյանի՝ տնտեսության ամրապնդման և բրենդի զարգացման համար առաջին հերթին պետք է երկրի քաղաքացիների վստահությունն իրենց պետության հանդեպ: Տնտեսական առաջընթացի համար ընկերության տնօրենը կարևորեց հետևյալ գործոնները.
Արժեհամակարգ. արդյո՞ք երկիրն ունի հանդուրժող, ազատ հասարակություն
Բիզնես ներուժ. կա՞ն լավ ենթակառուցվածքներ, արդյո՞ք երկիրն ունի առաջադեմ տեխնոլոգիաներ
Կյանքի որակ․ կա՞ արդյոք լավ կենսամակարդակ։ Կցանկանայի՞ այնտեղ ապրել
Ժառանգություն, մշակույթ. կա՞ն պատմական տեսարժան վայրեր, մշակութային տեսարան: Ինչպե՞ս են դրանք պահպանվում, զարգանում
Զբոսաշրջություն ․ օրինակ՝ արժե՞ այս երկրում անցկացնել արձակուրդները
Արտադրություն․ արդյո՞ք երկիրն ունի բարձրորակ արտադրանք։ Ես կցանկանայի՞ գնել այդ երկրում արտադրված ապրանքները
Կայունություն, անվտանգություն. որքանո՞վ ես ինձ անվտանգ կզգայի այդ երկրում։ Արդյո՞ք այն ունի լավ համբավ, կայուն կառավարության
Covid-19 ․ արդյոք կա՞ համաճարակի պատշաճ, արդյունավետ կառավարում
Բնապահպանական բարեկեցություն:
Վազգեն Քալաջյանի համոզմամբ՝ Հայաստանն ունի բոլոր պայմաններն ազգային բրենդ ստեղծելու համար։ «Քովիդ-19-ի պայմաններում մեր երկրի ապրանքանիշներն առավել քան կարևոր են: Մենք չենք կարող վերահսկել իրադարձությունները, բայց կարող ենք վերահսկել մեր երկրի կայունության գործոնը: Մենք կստեղծենք էմոցիոնալ կապ, և ազդեցությունորի միջոցով ամբողջ աշխարհը կցանկանա աջակցել, այցելել այս գեղեցիկ երկիր, ներդրումներ անել և բիզնեսով զբաղվել այստեղ, կառուցել իրենց կյանքը և կրկին ու կրկին այցելել»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Էդգար Գորգինյան
2-րդ կուրս