«Արդյոք պատրաստ եք ամբողջ կյանքում ուրիշների կյանքի համար պատասխանատվության կրել. եթե այո,...

«Արդյոք պատրաստ եք ամբողջ կյանքում ուրիշների կյանքի համար պատասխանատվության կրել. եթե այո, ապա բարի գալուստ ԵՊԲՀ»

833

Լիլիա Ավետիսյանը ԵՊԲՀ 3-րդ կուրսի ուսանողուհի է։ Նրա հետ զրույցում փորձեցինք պարզել, թե  ինչպես է ընտրել մասնագիտությունը և ինչպես է ընթանում ուսանողական կյանքը։

իլիա, ծնողների մի ստվար զանգված հաստատակամորեն ցանկանում է, որ իրենց երեխան հենց բժշկի մասնագիտությունն ընտրի: Ձեր դեպքում ինչպե՞ս է եղել. Դո՞ւք եք ընտրել բժշկի մասնագիտությունը, թե՞ ծնողները:

-Բժշկի մասնագիտության ընտրությունը եղել է ծնողներիս խորհրդով, նրանց ուղղորդմամբ, բայց վերջնական, պատասխանատու որոշումը կայացրել եմ ինքս՝ հասկանալով, թե ինչ ճանապարհ պետք է անցնեմ:

ԵՊԲՀում ավելի շատ տեսակա՞ն, թե՞ կիրառական գիտելիքներ եք ստանում: Ձեր ստացած տեսական գիտելիքները որտե՞ղ եք հիմնականում կիրառելի դարձնում:

-Համալսարանում առաջին տարիներին գերակշռում է տեսական գիտելիքների ստացումը, ապա տեսական և կիրառական մասերը հավասարվում են իրար, բայց չկա կլինիկայում որևէ կիրառական հատված, որը չպահանջի խոր թեորիա, այսինքն՝ թե´ տեսական, թե´ կիրառական գիտելիքները ստանալը հավասարազոր են և կարևոր:

ԵՊԲՀում հավուր պատշաճի սովորելու համար կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա առարկաների լավ իմացությունը միայն բավարա՞ր է:

-Եթե խոսքը համալսարան ընդունվելու և համալսարանում սկզբնական փուլը հաղթահարելու մասին է, ապա՝ այո, բավական է: Բայց նաև շատ կարևոր է, թե ինչպես են դիմորդին տրվում այդ առարկաները. անասելի մեծ է իմ ուսուցիչների (ընկեր Գևորգյանի և Մայիլյանի) դերը, որոնք ինձ ստիպեցին սիրել հիմք հանդիսացող առարկաները: Առանց սիրելու՝ բացառվում էր իմ Բժշկական ընդունվելը:

Լիլիա, Հայաստանում ստեղծված կորոնավիրուսային համավարակի պայմաններում ԵՊԲՀ մի շարք ուսանողներ որոշեցի կամավորական գործունեությամբ զբաղվել: Կասե՞ք, թե ինչպես կայացրիք այդ պատասխանատու  որոշումը։

-Առանց երկար-բարակ մտածելու ու առանց երկմտելու. տեսա Ազգային բժշկական պալատի հայտարությունը, որ կամավորներ են անհրաժեշտ, մի խումբ ներգրավված ընկերներիս, և անվարան մեկնեցի առաջնագիծ (այո, սա մեր առաջնագիծն է, որ պարտավոր ենք պահել ամեն կերպ): Բժշկի մասնագիտությունն ընտրելն արդեն իսկ կամավորություն է ենթադրում (դու պիտի լինես մարդու կողքին ամենաօրհասական պահին):

Կպատմե՞ք Ձեր կամավորական գործունեությունից:

-2 ամսվա ընթացքում հասցրել եմ տարբեր պրոֆիլների կամավորություն կատարել: Մեկուսացված/կոնտակտավոր քաղաքիցների խնամքից ընդհուպ նրանց տվյալների մուտքագրում:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն դիմորդներին, որոնք ուզում են ԵՊԲՀ ընդունվել:

-Լինել անկեղծ սեփական ես-ի հետ. ձեզ հարց տվեք՝ արդյոք պատրաստ եք ամբողջ կյանքում ուրիշների կյանքի համար պատասխանատվության կրել: Եթե այո, ապա բարի գալուստ ԵՊԲՀ: Մնացած հարցերը, վախերը հաղթահարելի են:

Հասմիկ Դավթյան

4-րդ կուրս

Կիսվել