ՋԱՎԱԽՔԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

ՋԱՎԱԽՔԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

1675

«Հայրենի Ջավախքը իր երևելի զավակներով միշտ զարդարել ու հարստացրել է մեր մշակույթը թե’ գիտության և թե’ արվեստի ու գրականության ասպարեզում: Ես, որպես ջավախցի, ուրախ և հպարտ եմ․․․»

                                                                 Կարպ Խաչվանքյան

 

Ժողովրդական և գուսանական երգիչ, երգահան «Ջավախքի ղողանջներ» համույթի գեղրվեստական ղեկավար և մենակատար Էդուարդ Թամարյանը 45 տարվա գործունեության ընթացքում թողել է մշակութային մեծ ժառանգություն և այժմ էլ շարունակում է հարստացնել արվեստի շտեմարանը։ Ծնունդով Ջավախքից է, սակայն երաժշտական լուրջ գործուներությունը սկսել է Երևանում և այժմ էլ շարունմակում է համերգային շրջագայությունը ՀՀ տարածքում և արտերկրում։

Պարոն Թամարյան, ե՞րբ  սկսեցիք երգել և ի՞նչ ճանապարհ եք անցել ձեր գործունեության ընթացքում։

-Երգել սկսել եմ 4 տարեկանում, 10 տարեկանում հայրս ինձ տարավ գուսան Հավասու մոտ, վերջինս, լսելով ձայնս, մոտեցավ ինձ, շոյեց գլուխս և ասաց․ «Տղաս, խոստացիր, որ կշարունակես երգել, ապրես»։ Այդ օրվանից ես սկսեցի երգել  գուսան Շահենի երգչախմբում, մենք համերգային շրջակայություններ ունեցանք Հայաստանում, Ջավախքի տարբեր մասերում և Վրաստանի քաղաքներում։ 8-րդ դասարանից մասնակցել եմ փառատոների և դարձել դափնեկիր։ Այժմ հավաքում եմ գուսան Հավասու դեռ չերգված երգերը և ձայնագրում, կան արդեն յոթ CD ալբոմ, հինգ տեսահոլովակ։

Պարոն Թամարյան, Դուք  ծառայության ընթացքում ևս շարունակել եք երգել, մի փոքր պատմեք այդ մասին։

-1976-1978թթ․ ծառայել եմ խորհրդային բանակում: Ծառայության ժամանակ Ուրալի զինվորական շրջանում հիմնել եմ «Կովկասի ազգային անսամբլ» խումբը, որը արժանացավ բարձրաստիճան սպաների գովասանագրերին ու դիպլոմներին։ Ծառայությունից հետո վերադարձա Երևան և մասնակծեցի «Երիտասարդ ձայներ» փառատոնին, դարձա դափնեկիր։ Ինձ համար մեծ պատիվ էր արժանանալ գուսան Շահենի, Աշոտի, Իգիթի, Բագրատի և այլ կոմպոզիտորների գովասանագրերին: Մեկ տարի անց ընդգրկվեցի գուսան Շահենի խումբ և շուրջ 4 տարի երգեցի այնտեղ։

-Մինչև «Ջավախքի ղողանջներ» անսամբլի ստեղծումը Դուք ունեցել եք «Արևիկ» խումբը, ե՞րբ է այն ստեղծվել և ի՞նչ ճանապարհ է անցել։

-1984-1990թթ․ Ծալկայի մշակութային տանը ստեղծվել էր «Արևիկ» ինքնագործ խումը։ Նշեմ, որ այս տարիներին Ծալկայի մշակութային տանը գործել է նաև հունական երգի «Ակրոպոլիս» խումբը։ Հետխորհրդային տարիներին, երբ հույները զանգվածաբար լքցին Ծալկան, աստիճանաբար լռեց նաև հունական երգի ձայնը։ Հայկական 13 գյուղերի հայությունը չլքեց իր պապենական հայրենիքը։ Նրանք մինչ օրս հերոսաբար կառչած են իրենց հողին, սակայն 1990թ.-ից լռել է նաև «Արևիկը»։

«Արևիկ» խմբին հաջորդեց արդեն ձեր հիմնադրած «Ջավախքի ղողանջներ» ժողովրդագուսանական անսամբլը, կպատմե՞ք  Ձեր այժմյան խմբի գործունեության և հետագա պլանների մասին։

-2005թ․ ստեղծվեց «Ջավախքի ղողանջներ» համույթը։ Նշեմ, որ խմբի անդամները Երևանից են, սակայն ես հույս ունեմ, որ շուտով այն կհամալրվի ջավախցի տաղանդավոր երիտասարդներով։ Համույթի ստեղծմանը մեծապես աջակցել է Երևանում գործող« Ջավախք» հայրենակցական-բարեգործական միությունը։ «Ջավախքի ղողանջները» համույթով հետագա տարիներին մի քանի տասնյակ համերգներով հանդես ենք եկել Երևանում և ՀՀ տարբեր մարզերում։ Ինչպես նաև ՌԴ տարածաշրջանում բազմաթվ համերգներ ենք ունեցել մեր հայ համայնքի համար։

Խոսեմք Ձեր հետագա գործունեության մասին:

-Իմ նպատակն է «Ջավախքի ղողանջների» միջոցով կամրջել հայության բնօրրան Ջավախք տարածաշրջանը Մայր պետության՝ ՀՀ-ի հետ։ Ներկա պայմաններում, երբ վրաց պետական քաղաքականությունը, մեկուսացվածության մեջ պահելով Ջավախքի հայությանը, պարտադրելով վրացական լեզուն ու մշակույթը, ձգտում է ամեն գնով վրացականացնել Ջավախքը, յուրաքանչյուր մշակութային գործչի գործունեությունը՝ ուղղված Ջավախքի վերարթնացմանը, կարելի է համարել հերոսական գործ։

 

Աստղիկ Այվազյան

5-րդ կուրս

Կիսվել