ԱԲՍԵՆՏԸ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ

ԱԲՍԵՆՏԸ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ

2872

Աբսենտ կոչվող խմիչքի նախապատմությունը կապում են դեղամիջոց լինելու հետ: Դեռ հին ժամանակներից գնահատվում էր խմիչքների բուժիչ հատկությունները: Ինչպես Հիպոկրատն է ասել` այն օգնում է պայքարել անեմիայի հետ: «absinthe» բառը ծագել է հունարեն «apsintion» բառից, որը նշանակում է «ոչ խմելի»: Ալկոհոլի չափաբաժինը կազմում է 66-96%: Խմիչքը ունի ժամանակակից բաղադրատոմս, որը մշակվել է ֆրանսիացի բժիշկ Պիեր Օրդիներոյի կողմից 1792 թվականին: Նրա մահից հետո բաղադրատոմսը անցավ Հենրոիդ քույրերին, ովքեր դա հետագայում վաճառեցին Անրի Լուի Պերնոյին: Հենց Պերնոն էլ հանդիսանում է աբսենտի գործարան բացողը: Աբսենտը պոլինիումից պատրաստված թունդ ալկոհոլային խմիչք է, որն ունի կանաչ գույն:

Բարմենների խմիչքների ասոցացիայի ներկայացուցիչ Կարեն Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, խմիչքի կանաչ գույնը պայմանավորված է քլորոֆիլի պարունակությամբ, ինչի շնորհիվ այն ստացել է «Կանաչ փերի» և «Կանաչ վհուկ» անվանումները: Աբսենտի կարևորագույն բաղադրիչն է դառը օշինդրի խտանյութը, որի եթերային յուղերը պարունակում են մեծ քանակաությամբ թույոն, ինչի շնորհիվ աբսենտը տարբերվում է այլ ալկոհոլային խմիչքներից:

Աբսենտ խմիչք օգտագործելն ԱՄՆ-ում համարվում է անօրինական: Մինչ վերջերս էլ Ֆրանսիայում և Եվրոպայի շատ այլ երկրներում արգելված էր: Իսկ այն, ինչ հնարավոր է ձեռք բերել ու խմել այնտեղ, իսկական աբսենտ չէ, որովհետև դրա մեջ շատ քիչ քանակությամբ օշինդր կա: Աբսենտն առանց օշինդրի աբսենտ չէ, այն չի առաջացնում հալյուցինացիաներ և իրենից ներկայացնում է ընդամենը կանաչ գունավորում ունեցող ու ալկոհոլ պարունակող խմիչք: Այն խմում են տարօրինակ ձևով` «լցնում բաժակի մեկ քարրորդ մասը, վրայից դնում են ծակոտիներով գդալ և շաքարի կտոր, ապա լցնում են սառը ջուր: Հեղուկը անմիջապես պղտորվում է և որոշ չափով կորցնում իր դառնությունը»,- նշում է Կարեն Աբրահամյանը և հավելում, որ խմիչքի օգտագործումը մարդկանց գցում է հալյուցինացիաների մեջ և կարող է դառնալ մահվան պատճառ:

Աբսենտի սիրահարներից են եղել Մոպասանը, Վան Գոգը, Ռեմբոն, Օսկառ Ուայլդը, Պիկասոն, Ռեմարկը Օ’ Հենրին: Ոմանց կարծիքով` աբսենտը դարձել է Մոպասանի մահվան պատճառ: Հայտնի նկարիչ Վինսենթ Վան Գոգը տառապում էր բիպոլյալ աֆեկտիվ խանգարումով, ինչի արդըունքում էլ կտրեց իր ականջը: Նկարչի վիճակն առավել ծանրանում էր էպիլեպսիայով և հալյուցինացիաներով, որոնք առավել սրվում էին անընդմեջ աբսենտի օգտագործման պատճառով, իսկ Լեոնարդո դա Վինչին իր գլուխգործոցները ստեղծագործել է խմիչքի ազդեցության տակ:

Դեղագետ Վազգեն Միրոյանը նշում է, որ ցանկացած ալկոհոլային խմիչքի օգտագործում համատեղելի չէ որևէ հիվանդության հետ. «Առավել ևս երբ խոսքը վերաբերվում է աբսենտին: Վերջինիս ալկոհոլային չափաբաժինն այնքան մեծ է, որ կարող է ընդհուպ մինչև մահվան պատճառ դառնալ»:

Խմիչք, որը շարունակում է չկորցնել իր հետաքրքրությունը և չնայած իր «վտանգավոր» հատկանիշների` դեպի իրեն է ձգում խելահեղություն փնտրող մարդկանց:

 

Հասմիկ Եղիազարյան

5-րդ կուրս

Կիսվել