Գովազդը համացանցում

Գովազդը համացանցում

734

Հայաստանյան շուկայում ինտերնետային գովազդը համեմատաբար նոր տերմին է։ Այն շուկայում միանգամից բավական լայն տարածում գտավ, սակայն դրա խորը ուսումնասիրությունը դեռևս չի կատարվել։

Միջազգային և հայկական շուկայում բավական տարբերվում են օգտագործվող և թրենդային ինտերնետային գովազդի տեսակները։ Եթե միջազգային շուկայում ինտերնետային գովազդի տեսակների սահմանափակումներ չկան, ապա հայկական շուկայում դեռևս որպես թոփ տեսակ մնում է սոցիալական մեդիա հարթակներով իրականացվող գովազդը։

Սոցցանցերից ամենաարդյունավետը Հայաստանում կարելի է համարել Ֆեյսբուքը (ներառյալ Messenger Engagement տեսակի գովազդը), քանի որ այն հնարավորություն ընձեռեց փոքր բիզնեսներին մինիմալ ծախսերով դառնալ ճանաչված իրենց ոլորտում։ Երկրորդ ամենաթրենդային գովազդատեսակը փորձագետները համարում են «ազդեցիկ մարդկանց գովազդը» (Influencer Marketing). մարդիկ ավելի քիչ են սկսում վստահել լրահոսում հայտնվող գովազդին, փոխարենը վստահում են մարդկանց, որոնք իրենց ոգեշնչում են։

Տարբերում են համացանցային գովադի երկու տեսակ` բաններային եւ կոնտեքստային:


ԿՈՆՏԵՔՍՏԱՅԻՆ ԳՈՎԱԶԴ

Կոնտեքստային գովազդը հղում է այլ կայքի` տեքստի որեւէ բառի միջոցով, որի իմաստը համընկնում է գովազդվող կայքի թեմատիկայի հետ:

Կոնտեքստային գովազդը հաճախ օգտագործում են, երբ գրաֆիկական գովազդը այնքան էլ տեղին չէ:

Ի տարբերություն վերջինի` կոնտեքստային գովազդին, սպառողը ավելի մեծ համբերությամբ է վերաբերվում: Շատ սպառողների կողմից կոնտեքստային գովազդն ընկալվում է որպես ինքնատիպ լրացում հիմնական տեղեկատվությանը: Հետեւաբար, դրանով ավելի հեշտ է գրավել թիրախային լսարանի ուշադրությունը կայքի նկատմամբ:

Ենթատեքստային գովազդի առավելությունն այն է, որ ապրանքը եւ ծառայությունը գովազդվում են հենց այնտեղ, որտեղ դրանով հետաքրքրվում են: Ենթատեքստային գովազդը սպառողների կողմից ընկալվում է ավելի շուտ որպես լրացուցիչ տեղեկատվություն, քան նյարդայնացնող գովազդ:

Ենթատեքստային գովազդը տեղադրելու նպատակով շատերը համագործակցում են Яндекс.Директ-ի, Бегун-ի, Google.Adwords-ի հետ, որոնք այդ ոլորտի առաջատարներն են: Նրանց հետ միասին ապահովում են ապրանքատեսակների եւ ծառայությունների կոնտեքստային գովազդի բարձր արդյունավետությունը:

ԲԱՆՆԵՐԱՅԻՆ ԳՈՎԱԶԴ

Բաններային գովազդն ինտերնետում կարող է լինել ինչպես ստատիկ, այնպես էլ շարժական:

Շատերը  առաջարկում են բազմաթիվ տեխնոլոգիաների օգտագործմամբ տարբեր ոճի բաններների ստեղծում և դրանց տեղադրում վեբ-կայքերում: Բաններների տեղադրման տարածության ընդլայնման նպատակով առաջարկում են  կայքը մտցնել բաններների փոխանակման ցանց, ինչի շնորհիվ գովազդը կտեղադրվի բազմաթիվ ուրիշ կայքերում: Մշտապես ընդյալնվող ինտերնետային տարածությունում կարևոր  է իմանալ, թե որտեղ և  ինչպես տեղադրել գովազդն այնպես, որպեսզի այն ավելի հասանելի դառնա թիրախային լսարանի համար: Դրա համար գովազդի տեղադրման պարագայում կարեւոր է կողմնորոշվել գովազգի տեղադրման այն գործիքի օգտագործման ուղղությամբ, ինչպիսին է թարգեթինգը:

Աշխարհագրական թարգեթինգը գովազդի ցուցադրությունն է որոշակի տարածաշրջանների սպառողներին:

Ժամանակավոր թարգեթինգը գովազդի ցուցադրությունն է որոշակի ժամանակահատվածում:

Հաճախակի թարգեթինգը գովազդի ցուցադրությունն է բոլոր սպառողներին որոշակի ժամանակաշրջանի ընթացքում:

Մերի Միքայելյան

4-րդ կուրս

Կիսվել