ԼՍԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹ

ԼՍԵԼՈՒ ՄՇԱԿՈՒՅԹ

3752

Լսելու կարողությունը շնորհ է, որը ամեն մեկին տրված չէ: Մարդիկ ավելի շատ սիրում են խոսել, քան լսել: Հետևաբար, որպեսզի այդ մարդիկ զգան իրենց «իրենց ափսեում», դուք պետք է լինեք լսողի դերում: Մարդու համար ամենամեծ ոգևորություններից մեկն այն է, երբ նրան ուշադիր լսում և հասկանում են:  Սակայն լսելու  կարողությունը ոչ բոլորին է տրված, բավական է ասածիդ մեջ մի «տարօրինակ» բան նկատեն, անմիջապես կսկսեն բանավիճել ասածիդ շուրջ` չթողնելով անգամ ասածդ վերջացնել: Ուստի մարդուն մինչև վերջ լսելն ու չընդատելը գործնականում այդքան էլ հեշտ բան չէ: Որպեսզի կարողանաս ինքդ քեզ ստիպել դիմացինին լսել, պետք է հասկանաս, որ խոսող մարդը խոսելու ընթացքում ոչինչ չի սովորում, իսկ լսողը հանգիստ լսելու դեպքում շատ բան կարող է սովորել:

«Նոր սերունդ» եկեղեցու հովիվ Տիգրան Թադևոսյանիվ խոսքով` խեսելուց առավել` պետք է մարդկանց լսել: Լսել սովորելը իրականում շատ  դժվար է: Խոսելն ու լսելը զորություն ունեն: պետք է խոսել սիրով և խաղաղությամբ, բայց խոսելուց առավել հարկավոր է լսել դիմացինին: Ասվածաշնչում ասվում է. «Ով որ բանը չլսած պատասխան տայ, սա նորա համար յիմարութիւն է եւ ամօթ»:

Երբ մեզ լսում են, օգնում են մեր կայացմանը, մեր «ԵՍ»-ը զարգացնելուն: Պրոֆեսիոնալ դիվանագետները հիանալի գիտեն այս չգրված օրենքը և մանիպուլացնում են զրուցակցին, երբ պետք է շահել նրա վստահությունը: Հետախույզների կարծիքով` հավաքագրման առաջին պայմաններից մեկը դիմացինին ուշադիր, առանց ընդմիջելու լսելու արվեստն է, որը համարվում է շատ դժվար գիտություն: Հայտնի հետախույզ Վիկտոր Սուվորովի կարծիքով` կյանքում ամենադժվար բաներից մեկն ունկնդիր գտնելն է, քանի որ ամեն մարդ ինքն է զբաղված իր փնտրտուքով և պարզապես ժամանակ չունի լսելու ուրիշի ցնդաբանությունները

Լսելը, իհարկե, դժվար է, սակայն ոչ անհնար: Հոգեբան Հասմիկ Հակոբյանը  մի քանի խորհուրդներ տվեց, որոնց հետևելով կարող ենք մարզել մեր լսելու կարողություն. «Միշը ուշադիր լսեք ձեր զրուցակցին, կարևոր չէ, թե նա ձեզ ինչ է պատմում: Ուշադրությամբ լսելով՝ մենք ուժ ենք տալիս հուսահատ մարդկանց, որոնք ընկճված են տարբեր խնդիրներից։ Այդպես մենք նաև սկսում ենք գնահատել նրանց։ Եթե սկզբում մարդուն արտահայտվելու հնարավորություն տաք, ապա սիրով կմղենք նրան ձեզ լսելու: Ցանկացած մարդ ուզում է, որ իրեն լսեն և հասկանան: Երբ դուք սիրով ու ուշադրությամբ լսում եք դիմացինի հոգսերի ու ցավերի մասին, նա ինքնըստինքյան հանգստանում է ու պատրաստ է նույնը անել ձեզ համար: Սիրով լսեք դիմացինին. Այնքան էլ հեշտ չէ լսել մեկին, որը վիրավորվել է մեզանից, քանզի մարդը հակված է ինքն իրեն արդարացնելու։ Իսկ ինչպե՞ս կարելի է լուծել այդ խնդիրը. մեր պատասխանը մեղմ կլինի, եթե, օրինակ, բարյացակամորեն առաջարկենք դիմացինին արտահայտելու իր դժգոհությունը և համբերատարությամբ լսենք նրան»։

Թեժ վիճաբանությունների ժամանակ, որ սովորաբար տեղի են ունենում երկու հոգու միջև, մարդիկ հաճախ պարզապես կրկնում են արդեն ասված մտքերը։ Եվ նրանցից յուրաքանչյուրն այն կարծիքին է, որ դիմացինն իրեն չի լսում։ Որքա՜ն լավ կլինի, եթե նրանցից մեկը կանգ առնի և իսկապես սկսի լսել։ Ինչ խոսք, շատ կարևոր է ինքնատիրապետում պահպանել և խոսելիս ցուցաբերել սեր ու խոհեմություն։ Աստվածաշունչը մեզ խորհուրդ է տալիս` մարդն ի ծնե օժտված չէ սիրով լսելու ունակությամբ։ Դա արվեստ է, որին նա կարող է տիրապետել ջանքերի ու ինքնադաստիարակության արդյունքում։ Եվ այդ ունակությունն արժե ձեռք բերել։ Եթե իսկապես լսենք դիմացինին` նրա հանդեպ սեր արտահայտած կլինենք։ Դա նաև մեծ ուրախություն կպատճառի մեզ։ Որքա՜ն, ուրեմն, իմաստուն կվարվենք, եթե մեր մեջ կատարելագործենք սիրով լսելու արվեստը։

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, որ լսեցիր ինձ»։ Ե՞րբ են վերջին անգամ ձեզ այսպիսի խոսքեր ասել։ Որքա՜ն հաճելի էր լսել դրանք, այնպես չէ՞։ Հազիվ թե գտնվի մեկը, որը չի գնահատում լսելու կարողություն ունեցող անհատին։

 

Մերրի Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել