ՀԱՄԱՑԱՆՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱ

ՀԱՄԱՑԱՆՑԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱ

11112

Համացանցն ու համակարգչային խաղերը դարձել են մեր օրերի ամենակարևոր ու միարժամանակ ամենավտանգավոր գործոններից մեկը և ինչքան էլ մարդ փորձի, երբեմն նույնիսկ անհնար է դառնում կտրվել նրանից: Այս հարցում թերևս ամենախոցելի խմբերը երեխաներն են:

Համացանցի, նրա ազդեցությունների, վնասների ու համակարգչի փոքրիկ գերիների մասին զրուցեցինք հոգեբան Անի Բեկյանի հետ:

-Հոգեբանական տեսանկյունից երեխաներին ինչու՞  կամ ինչպե՞ս է գրավում համացանցը:

-Ժամանակակից կյանքում անգամ նախադպրոցական տարիքի երեխաների համար այն կյանքի անբաժանելի մասնիկն է: Երեխան աշխարհը ճանաչում է համակարգչի միջոցով` խաղեր, մուլտֆիլմեր, նկարներ և այլն: Համացանցը օգտակար և անհրաժեշտ ինֆորմացիայի աղբյուր է: Տարբեր կենդանիների, հեքիաթային հերոսների պատկերներն ու նկարները, երեխաներին հուզող բազմաթիվ հարցերի, «ինչուների» պատասխանները կարող են գտնվել համացանցում:

-Այն դրական ազդեցություն կարո՞ղ է ունենալ:

-Երեխաների ուշադրությունը, մտածողությունը, տրամաբանությունը կարելի է զարգացնել ճիշտ ընտրված խաղերի ու առաջադրանքների շնորհիվ:  Միաժամանակ, համակարգչի և համացանցի ազդեցությունը երեխայի հոգեկան զարգացման վրա բացասական հետևանքներ կարող է ունենալ:

Որո՞նք են այդ բացասական ազդեցությունները:

-Նախ համակարգչի առջև շատ  ժամանակ  անցկացնելու արդյունքում երեխաների մոտ ընդհանուր թուլություն և հոգնածություն է դրսևորվում, քնի խանգարումներ: Բացասական հետևանքները կարող են իրենց հետքը թողնել հոգեկան գործընթացների վրա (մասնավորապես երեխայի  հիշողությունն է վատացում, դպրոցում դասերի ժամանակ դժվարությամբ են կենտրոնացնում ուշադրությունը, հասկանում ու դատողություններ անում), հոգեվիճակների, անձնային հատկությունների ձևավորման  վրա, միջանձնային հարաբերությունների ոլորտում:

-Երեխայի աշխարհահայացքի ձևավորման վրա  համացանցը ազդեցություն  նույնպես թողնու՞մ է:

-Կարելի է ասել, որ համացանցը ազդում է երեխայի աշխարհայացքի ձևավորման վրա: Համացանցը լի է անորակ, չճշգրտված ինֆորմացիաներով, էրոտիկ բնույթի նկարներով ու տեսանյութերով, որոնք կարող են կլանել անգամ  հասուն ու գիտակից մեծահասակներին: Չի բացառվում, որ երեխաները ևս նմանօրինակ ինֆորմացիաի հանդիպեն:

Սեռերին ու սեռական կյանքին վերաբերող  տեղեկատվության և տեսանյութերի, անառողջ  փոխհարաբերությունների անարգելք ներկայացումը կարող է խեղաթյուրել դեռահասների ու պատանիների սեռական ոլորտի մասին պատկերացումները, բացասաբար ազդել սեռական հասունացման ընթացքի վրա:

-Շատ ենք լսում, որ համակարգչային խաղերը բացասական են ազդում երեխաների վրա: Բացասակա՞ն, թե՞ դրական ազդեցություն է այն ունենում:

-Խաղալով  երեխաները նույնանում են իրենց վիրտուալ կերպարի հետ՝ դառնալով  ագրեսիվ, կոնֆլիկտային, դյուրագրգիռ ու նյարդային: Տուժում են ծնողների հետ հարաբերությունները, հատկապես երբ նրանց փորձում են հեռացնել, կտրել համակարգչից: Արդյունքում՝ երեխաների մոտ  կարող  է  ձևավորվել այն դիրքորոշումը, որ եթե վիրտուալ աշխարհում կարելի է, թույլատրելի է սպանել, կործանել ու քանդել, ապա  դա կարելի  է անել նաև իրական աշխարհում: Դրանք կարող են նաև մանկական  վախերի առաջացման պատճառներից մեկը լինել: Սովորաբար, համակարգչային կախվածությունը հստակ արտահայտվում է 9-10 տարեկան երեխաների մոտ: Հենց համակարգչային դերային խաղերն են յուրաքանչյուր երեխայի համար հոգեբանական կախվածության մեծ վտանգ ներկայացնում: Ամեն դեպքում կանխարգելման ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքներ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքներում: Մեծ մասամբ վաղ տարիքում խաղային կախվածությունն է տարածված, իսկ համացանցային կախվածությունը՝ ավելի մեծ տարիքում:

-Քանի որ նշեցիք կանխարգելումների մասին, ի՞նչ խորհորդ կտաք ծնողներին, իչպե՞ս օգնեն իրենց երեխաներին:

-Ծնողները չեն կարող լիովին արգելել երեխային համակարգչից օգտվել, քանի որ այս դեպքում երեխան իրեն ընկճված, տարբերվող կզգա այլ երեխաների մեջ: Ծնողական արգելքը պետք է հիմնավոր լինի:  Ծնողներին խորհուրդ է տրվում  բացատրել երեխաներին, որ կայքերը կարող են լինել «վատ» և  «լավ», որ համացանցում տարբեր մարդիկ են շփվում, որևէ կասկածելի և վատ բան նկատելու դեպքում, տեղեկացնեն  ծնողին: Անհրաժեշտ է համակարգչում ծրագրային այնպիսի ապահովություն ունենալ, որը ծնողական հոսկողության դերը կապահովի: Ցանակալի է, որ համակարգիչը երեխայի սենյակում չլինի, որպեսզի երեխան չգայթակղվի: Ամենապարզ  և   գործուն ցուցումներից է ժամանակի սահմանումը, որ երեխան կարող է անցկացնել համակարգչի մոտ, իհարկե ոչ խիստ մեթոդների կիրառմամբ:

 

Մերրի Պողոսյան

4-րդ կուրս

 

Կիսվել